Հայկական գինին տեղ է գտել Bloomberg Businessweek-ի լավագույն 10 գինիների ցանկում

17 դեկտեմբերի 2012 | | Цитата

Հայկական գինին տեղ է գտել Bloomberg Businessweek-ի լավագույն 10 գինիների ցանկումՀեղինակավոր Bloomberg Businessweek պարբերականի հոդվածագիր Էլին ՄըքՔոյը ներկայացրել է աշխարհի լավագույն 10 գինիները, որոնց շարքում է նաև հայկականը։

«Այս տարի ես համտեսել եմ շուրջ 4 հազար տարբեր տեսակի գինիներ աշխարհի լավագույն մառաններում, պատմական ամրոցներում և պարզապես ընկերներիս գցած սեղանների շուրջ՝ փորձելով գտնել դրանցից լավագույնները»,-սկսում է ՄըքՔոյը։

Հոդվածագիրն ընդգծում է, որ ստորև ներկայացված ցուցակը կազմվել է խառը՝ ոչ հատուկ կարգով։ Դրանում ներկայացված են թե՛ աշխարհահռչակ բորդոն, թե՛ կալիֆոռնիական նոր կարմիր գինին, թե՛ հայկականը։

«Սա վկայում է այն մասին, թե որքան բազմազան է ժամանակակից «գինու աշխարհը» և թե ուր է այն գնում։ Իզմիրում (ներկայիս Թուրքիայի տարածք) ես հիացած էի՝ առաջին անգամ համտեսելով հայկական գինին, որը պատրաստված է Արենի սև խաղողից և հնեցվել է ավանդական կավե ամֆորայում։ Այս գինու մեջ համատեղված են վայրի հողի և մետաքսե էլեգանտության համերը։ Բացի այդ, խմելով գինին, ես ապրեցի «պատմությունն ըմպելու» հուզիչ զգացումը։ Zorah Karasi Areni Noir-ն ստացվել է խաղողի առաջին բերքահավաքից՝ Արենի 1 քարանձավի հարևանությամբ գտնվող գինու գործարանում», - գրում է հոդվածագիրը՝ հիշատակելով նաև, որ հնագետները հայտնաբերել են աշխարհի ամենահին՝ 6,100 տարվա հնություն ունեցող գինու «գործարանը» հենց Արենի 1 քարանձավում։

Ստորև ներկայացնում ենք ՄըքՔոյի կազմած լավագույն 10 գինիների ամբողջական ցանկը.

1. 2009 Domaine de la Romanee-Conti Romanee-Conti (14 -18 հազար դոլար)
2. 2010 Gaba do Xil Mencia Valdeorras (14 դոլար)
3. 1963 Quinta do Noval Nacional port (4,500 - 6,500 դոլար)
4. 2009 Littorai B.A Thieriot Vineyard Pinot Noir (75 դոլար)
5. 2010 Zorah Karasi Areni Noir (45 դոլար)
6. 1989 Chateau Haut-Brion (1,400 - 1,700 դոլար)
7. 2008 Domaine du Closel Clos du Papillon Savennieres (35 դոլար)
8. 2011 Copain Wine Cellars Trousseau (42 դոլար)
9. 2008 Tenuta di Biserno, Biserno (140 - 180 դոլար)
10. 2002 Philipponnat Clos des Goisses Brut Champagne (200 դոլար):

Աղբյուրը՝ tert.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն