Հայաստանի խոշոր եղջրավոր անասունի գլխաքանակը կհաշվառվի և կհամարակալվի. Գյուղատնտեսության նախարարություն

14 դեկտեմբերի 2012 | | Цитата

Հայաստանի խոշոր եղջրավոր անասունի գլխաքանակը կհաշվառվի և կհամարակալվի. Գյուղատնտեսության նախարարությունՀայաստանի խոշոր եղջրավորների անասունների ամբողջ գլխաքանակն առաջիկայում կհաշվառվի և կհամարակալվի, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթեքրի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:

«Հաշվառումը և համարակալումը մեզ թույլ կտա վերահսկել ցանկացած կենդանու տեղաշարժը ու հիվանդությունները»,- ասաց նա:

Ըստ Բախչագուլյանի՝ այդ միջոցն առաջին քայլը կդառնա կենդանիների շրջանում բռնկված հիվանդությունները կանխելու համար, ինչպես նաև հանրապետությունում սննդամթերքի անվտանգությունն ապահովելու համար հիմք կդառնա:

Պետական ծառայության ղեկավարը տեղեկացրեց, որ խոշոր եղջրավոր անասունի հաշվառումն արդեն անցկացվում է Վայոց Ձորի մարզում, իսկ 2013թ.-ի հունվարին նախատեսվում է այն ավարտել: Միաժամանակ նա ավելացրեց, որ այդ մարզում հաշվառվել և շուրջ 18 հազար կենդանի է համարակալվել:

Բախչագուլյանը նշեց նաև, որ այդ միջոցառումն անցկացնելու համար խոշոր միջոցներ չեն պահանջվի, իսկ տեխնիկական միջոցներն արդեն առկա են:

«Մասնավորապես' հաշվառման համար անհրաժեշտ են ռեեստրներ և ականջների համար հատուկ պիտակներ, որոնք արդեն ունենք»,- ասաց նա:

Ըստ ծառայության ղեկավարի՝ հիմնական խնդիրը, որը կարող է առաջանալ տվյալ ծրագրի իրականացման ժամանակ, կարող է դառնալ համայնքներում անասնաբույժների պակասը:

«Հայաստանում ինստիտուցիոնալ իմաստով այսօր համայնքային անասնաբույժներ չկան: Կան անասնաբույժներ, ովքեր պայմանագրային հիմքով են աշխատում, որոնց գործողությունները հիմնականում սահմանափակվում են պրոֆիլակտիկ բուժման միջոցներով, մասնավորապես՝ պետապատվերի շրջանակներում ներարկումներով»,- նշեց նա:

Ըստ Բախչագուլյանի՝ նախարարությունն այժմ վերանայում է համայնքներին անհրաժեշտ մասնագետներով ապահովելու հարցը:

Նա նշեց նաև, որ անասունի հաշվառումն ու համարակալումն ընդունված է շատ եվրոպական երկրներում, սակայն ի տարբերություն նրանց, որտեղ տնտեսությունները հիմնականում խոշոր են, Հայաստանում գերակշռում են փոքր տնտեսությունները, ինչն ավելի է բարդացնունմ հաշվառման ընթացքը:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն