Օրենքը փոխում են, որ արտադրողը սպառողին չխաբի «էկոլոգիական», «էկո», «բիո» մակնշումներով

13 օգոստոսի 2015 | | Цитата

Անկախ այն բանից արտադրանքը օրգանական է կամ նրա քանի տոկոսն է բնական հումքով, արտադրողները հաճախորդ գրավելու համար իրենց ապրանքների վրա մակնշում են  «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական», «էկո», «բիո» տերմինները:

Կառավարության օգոստոսի 13-ի նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վարչապետին կներկայացնի «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքի նախագիծը, որով կանոնակարգվում է կաթի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Օրենքի նախագծով կշտկվի նաեւ Հայաստանի եւ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում առկա հակասությունները:
Ըստ գյուղնախարարի, այսուհետեւ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման մեջ, ինչպես նաեւ գովազդում պետք է նշվի «օրգանական» կամ մակնշման առումով համարժեք «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» տերմինները կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձեւերը` առանձին կամ հարադիր, միայն այն դեպքում, եթե այն օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդով արտադրված եւ հավաստված (սերտիֆիկացված) արտադրանք է:
Նույն նախագծով մեր երկրում սննդամթերքի արտադրություն եւ շրջանառություն իրականացնող եւ ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների, թողարկվող եւ շրջանառվող սննդամթերքի մատուցման ծառայությունների անհատականացման եւ սննդամթերքի միջոցներում արգելվում է օգտագործել «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերը կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձեւերը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
aravot.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն