Կարող են ամրացնել, եթե կարիք կա, բայց քանդել չի կարելի. Ճարտարապետը՝ «Զվարթնոց»-ի հին մասնաշենքի մասին

Հանրային խորհուրդը  դրական է գնահատել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի նոր առաջարկությունը, այն է՝ պահպանել «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի կենտրոնական աշտարակը, միաժամանակ վերահաստատելով, որ կառույցի ամբողջական տեսքի պահպանումը,  հատկապես մասնագետների հավաստմամբ, հնարավոր է միաժամանակ նշելով, որ հնարավոր է մասնաշենքի նպատակային օգտագործման և ճարտարապետական արժևորման տեսանկյունից:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: 

«Խոսակցությունները, թե «Զվարթնոց»-ի շենքը  խիստ վթարային վիճակում է, չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց բանախոսը՝ միևնույն ժամանակ նշելով, որ եթե անհրաժեշտություն կա ամրացնելու այն, կարող են ամրացնել, բայց չի կարելի քանդել:

Ճարտարապետն ասաց, թե որոշակի ժամանակահատվածում բոլոր երկրներում էլ ճարտարապետական կառույցներ են լինում, որոնք այդ ժամանակվա ճարտարապետական ուղղության կարևորագույն մասնիկն են կազմում:
 

Ճարտարապետների միության նախագահն ասաց, թե Հայաստանը շատ անփույթ է պատմական կառույցների նկատմամբ:

«Կոնցեսիոները զգում է, որ տվյալ կառույցի նկատմամբ պետական հոգածություն, պետական վերաբերմունք չկա, և ժամանակի ընթացքում նա կարող է տվյալ շենքի հետ վարվել, այնպես ինչպես ուզում է: Ասում են՝ ի՞նչ է եղել որ: Այդ շենքի ժամկետն անցել է, կարող ենք քանդել, նորը կառուցել, բայց հին շենքերը անհրաժեշտ են, որովհետև դրանք փայլուն կառույցներ են»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

Եզրափակելով իր խոսքը՝ ճարտարապետների միության նախագահն ասաց, որ շենքը չի կարելի քանդել, այլ պետք է շենքի ամբողջ տեսքը պահպանել ընդամենը մի քանի ամրացման աշխատանքներ անելով:

tert.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն