Պառավաքար- Վազաշեն ճանապարհը 20 օրից պատրաստ կլինի

Ավելի քան 1.5 տարի կառուցվող՝ Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն տարանցիկ ավտոճանապարհը 20 օրից պատրաստ կլինի: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին,NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

«Հիմա շինարարական աշխատանքներ են կատարվում: Շուտով կավարտվի եւ քսան օրից բացումը կանենք»,- ասաց նախարարը:

Նշենք, որ շինարարությունն ի սկզբանե իրականացնում էր «Իջեւան Ճանշին» ընկերությունը, որը խոստացել էր մինչեւ հունիսի 30-ն աշխատանքներն ավարտվել: Հուլիսին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տեղում ծանոթանալով աշխատանքներին, համոզվել էր, որ դրանք անավարտ են եւ հանձնարարել ընկերությանն ամենաուշը օգոստոսի 30-ին ավարտել այն: Ընկերությունը նորից պայմանը չկատարեց եւ արդեն սեպտեմբերին պետությունը պայմանագիրը խզեց «Իջեւան-Ճանշին»-ի հետ եւ նոր պայմանագիր կնքեց «Խաչհար»-ի հետ, որը պետք է շինարարությունն ավարտեր դեռ հոկտեմբերի 30-ին:

Հիշեցնենք, որ ճանապարհի ամբողջ երկարությունը 3 կիլոմետր 180 մետր է։ Երկու ամենավտանգավոր հատվածներում կառուցվում է նաեւ հենապատ՝ կրակոցներից պաշտպանվելու համար։ Մի հատվածում այն ունի 75 մետր երկարություն, 3 մետր բարձրություն, իսկ առավել վտանգավոր հատվածում, 250 մետր երկարություն եւ  5 մետր բարձրություն:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն