Հայաստանի կառավարությունը գյուղացիներին աննախադեպ` $600 հազար վարկ կտրամադրի կարտոֆիլի սերմացու գնելու համար

24 մարտի 2015 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Հայաստանի կառավարությունն առաջին անգամ գյուղացիներին աննախադեպ՝ 600$  հազար վարկ կտրամադրի Նիդեռլանդներից կարտոֆիլի որակյալ սերմացու գնելու համար, հայտարարեց Ագրարագյուղացիական միության ղեկավար Հրաչ Բերբերյանը։

«Կարտոֆիլի արտահանման խթանման նպատակով Հայաստանի կառավարությունը Ագրարագյուղացիական միությանն աննախադեպ վարկ կտրամադրի՝ մոտ  $600  հազարի չափով՝ կարտոֆիլի սերմացու գնելու համար։ Եվ արդեն երկու-երեք օրից մենք պայմանագիր կկնքենք գյուղատնտեսության նախարարության հետ Հայաստանի գյուղական համայնքներին կարտոֆիլի սերմացու հատկացնելու մասին», - ասաց Բերբերյանը մարտի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով՝ վարկը կմարվի հետևյալ կերպ՝ 50%-ը սերմացու ձեռք բերելիս, իսկ մնացած 50%-ը՝ բերքն իրացնելուց հետո։

Բերբերյանը նշեց, որ տվյալ ծրագրի իրագործումը թույլ կտա այս տարի 7 տոննա ավել կարտոֆիլ արտադրել, քան անցյալ տարի, ինչի արդյունքում բերքի կեսը՝ 3500 տոննան, գյուղացիները կօգտագործեն որպես սերմացու, իսկ մյուս կեսը կարտահանվի։

Ըստ վիճակագրության ծառայության տվյալների՝ կարտոֆիլի համախառն բերքը 2014 թվականին կազմել է մոտ 730 000 հազար տոննա (աճ՝ 11%՝ 2013-ի համեմատ)։

Բերբերյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակը գյուղացիներին օգնելն է, որոնք խնդիրներ ունեն բանկերին վարկերի վճարման հետ կապված։ Ծրագրին մասնակցելու ցանկություն ունեցողներ գյուղապետարանները պետք է դիմեն ԱԳՄ մեկ շաբաթվա ընթացքում։ Ընտրության չափանիշներ կդառնան գյուղերի վիճակը և գյուղացիների պրոֆեսիոնալիզմը։ Աշնանն առավել հաջողակ հայ գյուղացիները կկարողանան մեկնել Նիդեռլանդներ վերապատրաստման։

Միության նախագահը միաժամանակ հստակեցրեց, որ ըստ պաշտոնական տվյալների՝ 2013-ին Հայաստանում արտադրվել է 650 հազար տոննա կարտոֆիլ, որից 44 հազարն արտահանվել է։

«Դա այն դեպքում, երբ մենք կարող ենք արտահանել 800-900 հազար տոննա կարտոֆիլ։ Այժմ մեզ մոտ հայտնվեց ԵՏՄ շուկան, մասնավորապես, ռուսականը, ուր մենք ավելին կարող ենք արտահանել։ Ճիշտ աշխատանքի դեպքում երեք տարվա ընթացքում ծրագրվում է Հայաստանից կարտոֆիլի արտահանումը հասցնել մինչև 70-80 հազար տոննայի։ Արտահանման ծավալի մեծացումը չի հանգեցնի կարտոֆիլի գնի աճի», - հայտնեց Բերբերյանը։

Նա նշեց, որ կարտոֆիլն արտահանվում է տոննայի համար մոտ  $400 գնով։ Հայաստանում կարտոֆիլի միջին բերքատվությունը կազմում է 45-48 տոննա հեկտարից։

Միության ղեկավարի կարծիքով՝ Հայաստանը մեծ հեռանկարներ ունի կարտոֆիլի արտադրության ասպարեզում, քանի որ այդ կուլտուրան կայուն է կլիմայական փոփոխությունների նկատմամբ և միշտ կայուն բերք է ապահովում որակյալ սորտեր օգտագործելու դեպքում։  

Աղբյուրը՝ arka.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն