Սաակաշվիլիի նստավայրը կարող է հյուրանոց դառնալ. նախարար

05 նոյեմբերի 2012 | Զբոսաշրջություն | Цитата

Վրաստանի նախագահ Միխեիլ ՍաակաշվիլիՎրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահական նստավայրը կարող է հյուրանոց դառնալ. հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Հադուրին։

«Ավլաբարի նստավայրը կարող է վերածվել հյուրանոցի։ Այն գտնվում է Թբիլիսիի պատմական կենտրոնում՝ լավ տեսարանով հետաքրքիր վայրում»,- հայտարարել է նա։

Ինչպես տեղեկացնում է ռուսական Взгляд պարբերականը, արդեն որոշված է, որ այդ պալատն այլևս Սաակաշվիլիի նստավայրը չի լինի։

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության նորընտիր ղեկավար Բիձինա Իվանիշվիլին երեկ Սաակաշվիլիին առաջարկել էր տեղափոխվել Պետգրասենյակի շենք (այստեղ է տեղակայված նաև կառավարությունը), որտեղ նրան հարկաբաժին կհատկացնեն։

Իվանիշվիլին նշել էր, թե ինքը ապագայում չի պատրաստվում օգտագործել այդ պալատը։

Վրաստանի նոր վարչապետը «ոչ բարոյական» էր համարել այդքան խնդիրներ ունեցող երկրում նման նախագահական նստավայր ունենալը։

Աղբյուրը՝ tert.am

Լուսանկարը՝ tert.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն