Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը հունվարին կազմել է մոտ 173,1 հազար դրամ. ԱՎԾ կանխատեսում

18 մարտի 2015 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Նախնական կանխատեսումների համաձայն` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2015 թ.–ի հունվարին կազմել է 173 121 դրամ (364 դոլար կամ 23 363 ռուբլի), ինչը 19,8 տոկոսով պակաս է նախորդ տարվա դեկտեմբերի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ 2014 թ.–ի դեկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը երկրում կազմել է 215 986 դրամ, ինչը մոտ 23,2 տոկոսով ավել է 2014 թ.–ի նոյեմբերի ցուցանիշից և 10,7 տոկոսով ավել է 2013 թ.–ի դեկտեմբերի ցուցանիշից։

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թ.–ի դեկտեմբերին գրանցվել է Սյունիքի մարզում` մոտ 276,1 հազար դրամ, ամենացածր աշխատավարձը` Արագածոտնի մարզում` մոտ 149,7 հազար դրամ։ Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը դեկտեմբերին կազմել է մոտ 234,7 հազար դրամ։

Միաժամանակ դեկտեմբերին ամենաբարձր աշխատավարձեր են գրանցվել ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում` մոտ 526,8 հազար դրամ, լեռնահանքային արդյունաբերության ոլորտում` 458,9 հազար դրամ և տեղեկատվության ու կապի ոլորտում՝ 387,7 հազար դրամ։

Ամենացածր վարձատրվող ոլորտներն են այլ ծառայությունների ոլորտը, որտեղ աշխատավարձը կազմել է մոտ 119,4 հազար դրամ, բնակության կազմակերպման և հանրային սննդի ոլորտը՝ 122,3 հազար դրամ, կրթության ոլորտը՝ 134,9 հազար դրամ, մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտները՝ 141,7 հազար դրամ և գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության ոլորտները՝ 144,4 հազար դրամ:

Աղբյուրը՝ arka.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն