ԵՏՄ–ում միասնական արժույթ կարող է լինել միայն ընդհանուր շուկա ստեղծելու դեպքում. Վալովայա

13 մարտի 2015 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

ԵՏՄ մակրոտնտեսության և ինտեգրման նախարար Տատյանա Վալովայան հորդորում է չշտապել Եվրասիական տնտեսական միության երկրների ընդհանուր արժութային միություն ստեղծելու հարցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես շատ զգույշ եմ միասնական արժույթի ստեղծման հարցում։ Նախ մենք պետք է ընդհանուր շուկա ունենանք, այնուհետև խոսենք ընդհանուր արժույթի մասին։ Սակայն դրամական քաղաքականությունը համակարգել է պետք»,– Վաշինգտոնում, ԵՏՄ զարգացման հարցերը քննարկող «կլոր սեղանի» շուրջ հայտարարել է Վալովայան։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ ԿԲ–ին և կառավարությանը մինչև սեպտեմբերի 1-ը սահմանել ԵՏՄ արժութային միության ստեղծման նպատակահարմարությունը, մարտի 10-ին հայտնել էր Կրեմլի կայքը։

Միաժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի վերջին հայտարարել էր, որ իր նախագահության օրոք Եվրասիական տնտեսական միության ընդհանուր արժույթ չի ներդրվի։

ԵՏՄ–ն 2015 թվականի հունվարի 11-ից դարձավ Մաքսային միության իրավահաջորդը։ Միության կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, անդամակցության բանակցություններ են անցկացվում նաև Ղրղըզստանի հետ։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն