Մթերքը թանկացել է 2.6%-ով

03 դեկտեմբերի 2012 | | Цитата

Մթերքը թանկացել է 2.6%-ով2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.6% գնաճ, ինչը հիմնականում ձվի, մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 2.8-21.7% գնաճի արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 11-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-21.7% գնաճ, իսկ մյուս 2-ում' 0.4-0.1% գնանկում:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն՝ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2012թ. նոյեմբերին 2011թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 1.7%, իսկ 2012թ. հոկտեմբերի համեմատ' 21.7% գնաճ, մրգի ապրանքախմբում՝ համապատասխանաբար 1.5% և 6.9% գնաճ:

Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 16.2%: Վերոհիշյալ ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.92% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.6 տոկոսային կետով:

2012թ. նոյեմբերին 2011թ. նոյեմբերի համեմատ հացամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 10.7%, իսկ 2012թ. հոկտեմբերի համեմատ'0.6% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2012թ. նոյեմբերին 2011թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 3.5%, իսկ 2012թ. հոկտեմբերի համեմատ'0.6% գնաճ:

Աղբյուրը՝ www.1in.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն