Երևանում 2014 թ.–ին բնակարանների գներն աճել են 0,8 տոկոս և կազմել են միջինը 273,6 հազար դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց. պետական կադաստրի նախագահ

Երևանում 2014 թ.–ի բնակարանների գները, նախնական տվյալներով, աճել են 0,8 տոկոսով և կազմել միջինը 273,6 հազար դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց, հունվարի 22-ին լրագրողներին ասաց Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը։ 

Նրա խոսքերով' Երևանի Կենտրոն վարչական շրջանում անշարժ գույքի գները, 2014 թ.–ի արդյունքում, աճել են 2,3 տոկոսով և 1 քառակուսի մետրի դիմաց կազմել 427 հազար դրամ, իսկ Նուբարաշեն վարչական շրջանում' 150,9 հազար դրամ' ավելանալով 3,1 տոկոսով։

«Տարվա արդյունքում անշարժ գույքի գների աճ է գրանցվել նաև Հայաստանի մարզերում, որտեղ, 2013 թ.–ի համեմատ, գներն աճել են 0,7 տոկոսով և կազմել 86,5 հազար դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց», – ասաց Սարգսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ 2014 թ.–ի արդյունքում Հայաստանը արձանագրվել է անշարժ գույքի առուվաճառքի 39 221 գործարք, ինչը 8,3 տոկոսով ավել է 2013 թ.–ի ցուցանիշից։

Պետական կադաստրի նախագահի խոսքերով' հաշվետու ժամանակահատվածում միայն Երևանում գրանցվել է 15 911 գործարք, ինչը 8,4 տոկոսով ավել է 2013 թ.–ի ցուցանիշից։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն