Մոտ 3 ամսից ամբողջապես պատրաստ կլինի Երևանի եռաչափ մոդելը

02 դեկտեմբերի 2012 | | Цитата

Մոտ 3 ամսից ամբողջապես պատրաստ կլինի Երևանի եռաչափ մոդելըՀյուսիսային պողոտայում տեղադրվել է ինտերակտիվ էկրան, որը հնարավորություն է տալիս տեսնել Երևանը եռաչափ և տեղեկանալ մայրաքաղաքի մշակութային անցուդարձին: Մշակութային առօրյային ծանոթանալու համար բավական է կանգնել էկրանի առջև ու ձեռքը շարժել համապատասխան մշակութային կենտրոնի ուղղությամբ: Սարքը հասկանում է ձեռքի շարժումը և բացում տվյալ կենտրոնի օրվա իրադարձությունները:

Ինչպես հայտնում է նախագծի հեղինակ, «Լոկատոր» ընկերության մամուլի ծառայությունը, նախագծում մշակութային առօրյայի մասին տեղեկատվական համակարգ ներդնելու նախաձեռնությունը պատկանում է Երևանի քաղաքապետարանին:

Նախատեսվում է համակարգում ներդնել անգլերեն և ռուսերերն տարբերակները, ինչպես նաև ավելացնել Երևանի վերաբերյալ այլ հետաքրքիր տեղեկություններ, որոնք կհետաքրքրեն ոչ միայն տեղացիներին, այլև զբողաշրջիկներին:

«Երևան 3D» նախագիծը հանրությանն է ներկայացվել այս տարվա օգոստոսին: Նախագծի հիմնական նպատակն է Հայաստանի քաղաքների և նրա հարակից շրջանների եռաչափ մոդելավորումը Google Earth համակարգում: «Յուրաքանչյուր զբոսաշրջիկ կամ արտասահմանյան ընկերություն որևէ երկիր այցելելուց կամ ներդրում կատարելուց առաջ անպայման Google Earth ծրագրի եռաչափ տարբերակով ուսումնասիրում է երկիրը: Այս նախագիծն ուղղված է ազգային PR-ին և կարող է Հայաստան բերել բազմաթիվ ընկերությունների և զարգացնել զբոսաշրջությունը»,- ասում է նախագծի ղեկավար Վլադիմիր Սոֆյանը:

Այս պահին Google Earth է վերբեռնված Երևանի 1500 շենք:

Մոտ 3 ամսից ամբողջապես պատրաստ կլինի Երևանի եռաչափ մոդելը: Մայրաքաղաքի եռաչափ մոդելավորումից հետո կիրականացվի նաև Գյումրիի և Վանաձորի եռաչափ պատկերումը:

Աղբյուրը՝ www.panarmenian.net


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն