ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

02 դեկտեմբերի 2012 | | Цитата

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստըԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Միքայել Մելքումյանի նախագահությամբ նոյեմբերի 30-ին տեղի ունեցած նիստում քննարկեց «Պետական գույքի կառավարման մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը:

Նախագծի նպատակն է օրենսդրորեն կանոնակարգել պետական գույքի, այդ թվում՝ գույքային իրավունքների, տնօրինման, տիրապետման եւ օգտագործման հետ կապված, պետական գույքի շրջանառության առնչությամբ պետական կառավարչական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ հարաբերությունները, սահմանել պետական սեփականության գույքի կառավարման առանձնահատկությունները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ներկայացրեց «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվող փոփոխությունները ուղղված են մաքսային արժեքի որոշման գործընթացի բարելավմանը, մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը եւ դյուրինացմանը ու դրա համար պահանջվող ժամանակի եւ ծախսերի կրճատմանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծերին՝ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը որոշեց առաջարկել Ազգային ժողովին «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի, «Շահութահարկի մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումները կազմակերպել առաջին ընթերցումից 24 ժամ անց:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

Հանձնաժողովը որոշեց օրակարգում ընդգրկված մյուս հարցերի քննարկումը շարունակել դեկտեմբերի 3-ի առավոտյան հրավիրված նիստում:

Աղբյուրը՝ www.parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն