Հայաստանում գյուղատնտեսական ռիսկերի պարտադիր ապահովագրության ներդրումն առայժմ տնտեսապես հիմնավորված չէ. ԿԲ

17 նոյեմբերի 2014 | | | Цитата

Հայաստանում գյուղատնտեսական ռիսկերի պարտադիր ապահովագրության ներդրումն առայժմ տնտեսապես հիմնավորված չէ, նոյեմբերի 12-ին հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը Հայաստանի ապահովագրական շուկայի վերաբերյալ գիտագործնական համաժողովի ընթացքում։ Ըստ նրա' գյուղատնտեսական ապահովագրության անհրաժեշտությունն առկա է տեխնոլոգիաների կիրառման բարձր մակարդակ և ռիսկերի նվազեցման հստակ մեխանիզմներ ունեցող երկրներում, ինչը թույլ է տալիս գնահատել ռիսկերը և դրանք կառավարելի դարձնել։ «Այսօր Հայաստանի վիճակագրությունը ցույց է տալիս, որ գյուղացիները գործնականում վճարելու են նույնքան, որքան և ստանում են որպես փոխհատուցում, ինչը ռացիոնալ չէ ծախսերի կառավարման տեսանկյունից։ Առավել ևս, կամավոր այդ մեխանիզմը չի գործի, քանի որ մինչև մենատնտեսները կոնկրետ ռիսկեր չունենան, չեն մտածի ապահովագրության համակարգին մասնակցելու մասին»,– ասաց Երիցյանը։ Նա նշեց նաև, որ Հայաստանում որոշակի բարդություններ կարող են առաջանալ նաև տարերային աղետներից բերքը պաշտպանելու կանխարգելիչ քայլերի կիրառման հարցում, քանի որ բոլորը չէ, որ գիտակցում են հնարավոր ռիսկերը և սեփական բիզնեսի պաշտպանության համար լրացուցիչ ներդրումների առավելությունները։

ԿԲ նախագահի տեղակալը միաժամանակ ընդգծեց, որ բազմաթիվ երկրներում գյուղատնտեսական ապահովագրության սկզբունքն իրագործում է կառավարությունը, ոչ թե մասնավոր ընկերությունները։ «Հայաստանում մասնավոր ծրագրի իրագործման համար ժամանակ է պետք, քանի որ, նախևառաջ, պետք է բարձրացնել զանազան ռիսկերի մակարդակի ընկալումը, այդ թվում' այլ ապահովագրատեսակների վերաբերյալ։ Անհրաժեշտ է նաև կատարել գնահատումներ, մշակել տարբեր սցենարներ, որ ծախսերը կառավարելի դառնան, հակառակ դեպքում համակարգի նպատակահարմարությունը վերանում է, և ավելի շահավետ կլինի պետական օժանդակություն ցուցաբերել միայն տարերային աղետներից տուժած մարզերին, քան ներդնել պարտադիր ապահովագրություն»,– ասաց Երիցյանը։ Նա միաժամանակ նշեց, որ ԿԲ–ն' որպես կարգավորիչ, կարող է օժանդակել, թեև վերջին գնահատականներով, այն շատ թանկ է և չի արդարացնում ծախսերը։ Հայաստանում գործում է պարտադիր ապահովագրության միայն մեկ տեսակ' Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրական ինստիտուտը (ԱՊՊԱ)' 2011թ.-ի հունվարի 1-ից: Հանրապետության ապահովագրական շուկայի վերահսկողությունը 2006թ.-ի հունվարի 1-ից իրականացնում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։ ԿԲ տվյալների համաձայն' Հայաստանի ապահովագրական ակտիվները 2014 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել են 44.1 մլրդ դրամ' ավելանալով 6.3 տոկոսով 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, պարտավորությունները' 27.2 մլրդ դրամ (անկումը' 16,8%), կապիտալը' 16,9 մլրդ դրամ (աճը' 17,2%)։ Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2014 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով' կազմել է 2 350.4 մլն դրամ 2013 թվականի նույն ժամանակահատվածի 338 մլն դրամի վնասի դիմաց։ 2014 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ երկրում գործում է 6 ապահովագրական ընկերություն։

Աղբյուրը՝ arka.am

Լուսանկարները՝ ՀԱԳ(Գ)Մ


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 


Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն