Հայաստանում ձվի գնի աճ և դեֆիցիտ չի սպասվում. Թռչնաբույծների միություն

14 նոյեմբերի 2014 | | Цитата

Հայաստանում ձվի գնի աճ և դեֆիցիտ չի սպասվում, հայտարարեց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

«Ձվի գնի աճը, որը գրանցվեց խանութներում հոկտեմբերին, իրականում բացատրվում է նրանով, որ այդ ամիս ավելանում է հավերի արտադրած ձվերի տրամագիծն ու քաշը, ինչը, բնականաբար, բարձրացնում է դրանց արժեքը: Սակայն դա չի նշանակում, որ ապրանքի գներն աճել են», - նոյեմբերի 5-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ստեփանյանը:

ՀՀ ԱՎԾ-ի տվյալներով՝ ձվի միջին գինը 2014 թ.-ի հոկտեմբերին, 2013 թ.-ի հոկտեմբերի համեմատ, նվազել է 3,9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է գների 6,4 տոկոսանոց աճ:

Ստեփանյանը նշեց, որ ձվի միջին գինն այս տարի նվազել է՝ հասնելով մեկ հատի դիմաց 58-59 դրամի՝ նախորդ տարի գրանցված 62 դրամի համեմատ:

Նա նաև նշեց, որ եթե տասը խանութներից մեկում կամ երկուսում ձու չկա, ապա դա չի վկայում այն մասին, որ երկրում այդ ապրանքի դեֆիցիտ կա՝ պարզաբանելով, որ ձվի բացակայությունն առանձին վերցված խանութում վկայում է առևտրի այդ օբյեկտի տեխնիկական խնդիրների մասին:

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն իր հերթին նշեց, որ պետական ծառայություն է դիմել ձվի ներկրմամբ զբաղվող 16 ընկերություն:

«Կարևորելով այն վտանգը, որը ներկայացնում է ձուն՝ որպես շուտ փչացող ապրանք, ինչպես նաև այն, որ մեր գերատեսչությանն ավելի հեշտ է վերահսկել տեղական արտադրողներին, որոնք ունեն սառնարաններ, իրացման ցանց և դրոշմակնիքի հնարավորություն, անհրաժեշտության դեպքում ձվի ներկրման թույլտվություն է տրամադրվել չորս տեղական ընկերությունների», - հայտարարեց Մկրտչյանը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տվյալներով՝ այս տարվա 9 ամսում Հայաստանում արտադրվել է 543 մլն ձու, ինչը 3 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Գերատեսչության կանխատեսումներով՝ 2014 թ.-ին Հայաստանում արտադրվել է մոտ 630-640 մլն ձու, ինչը 4,5-5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշները:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն