Հայաստանը լիարժեք չի օգտագործում էլեկտրաէներգիայի արտադրության իր ներուժը. փորձագետ

27 հոկտեմբերի 2014 | Էներգետիկա | Цитата

Հայաստանը լիարժեք չի օգտագործում էլեկտրաէներգիայի արտադրության իր ներուժը, հոկտեմբերի 21-ին լրագրողներին ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

Նա նշեց, որ Հայաստանում խորհրդային տարիներին արտադրվում էր տարեկան 15,5 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ սպառվում էր ընդամենը 12 մլրդ կՎտ/ժ: Ավելցուկն ուղղվում էր ԽՍՀՄ մյուս հանրապետություններ:

«Այժմ արտադրության ծավալը կազմում է 5,7 մլրդ կՎտ/ժ, ինչը ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործման հետևանք է», - կարծում է Պողոսյանը:

Նա նաև նշեց, որ անհրաժեշտ է բենզինով և գազով աշխատող տրանսպորտային միջոցները դարձնել էլեկտրաէներգիայով աշխատող, ինչը, նրա խոսքերով, թույլ կտա ապահովել ուղևորափոխադրումների նույն ծավալն ավելի ցածր ծախսերի դեպքում:

Փորձագետը կարծում է, որ Հայաստանում էլեկտրամոբիլների ներդրումը թույլ կտա ոչ միայն կրճատել վառելիքի ծախսերը, այլ նաև էապես բարելավել էկոլոգիան և նվազեցնել կախվածությունը վառելիքի միջազգային մատակարարումներից և միջազգային շուկայում գների տատանումներից:

Միաժամանակ Պողոսյանը ոչ կենսունակ համարեց այլընտրանքային էներգետիկայի զարգացման նախագծերը, քանի որ, նրա կարծիքով, «արևային կամ քամու էներգետիկայի հաշվին անհնար է զարգացնել երկրի տնտեսությունը»:

ԱՎԾ-ի տվյալներով՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի և ջերմային էներգիայի արտադրությունը 2014 թ.-ի հունվար-օգոստոսին կազմել է 4 932,4 մլն կՎտ/ժ, ինչը 3,9 տոկոսով պակաս է 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Միաժամանակ ՋԷԿ-ի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 632,1 մլն կՎտ/ժ, ՀԷԿ-ի միջոցով՝ 1 439,4 մլն կՎտ/ժ, հայկական ԱԷԿ-ի միջոցով՝ 1 858,4 մլն կՎտ/ժ, այլ աղբյուրների միջոցով՝ 2,5 մլն կՎտ/ժ.:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն