ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

16 հոկտեմբերի 2014 | | Цитата

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Վարդան Այվազյանի նախագահությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգի հաստատումից հետո դրական եզրակացություն են ստացել մի շարք օրենքների նախագծեր, որոնք ընդգրկվելու են ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք խնդիրներ: Նախագծի կարգավորման նպատակն առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար իրենց ապրանքային մնացորդների մասով հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու առավել երկար ժամկետների սահմանումն է:

Հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ քննարկել է եւ դրական եզրակացություն տվել ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Հերմինե Նաղդալյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Արդյունաբերական քաղաքականության մասին» եւ երկրորդ ընթերցմամբ' Միքայել Մելքումյանի ներկայացրած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին, որոնք կընդգրկվեն ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել կառավարության կողմից ներկայացված «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի մասին» եւ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրանով պայմանավորված՝ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթին:

Քննարկվել եւ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի եւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015 թվականի տարեկան գործունեության ծրագրերը:

Քննարկումների ընթացքում հանձնաժողովի անդամների որոշմամբ հետաձգվել են կառավարության հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Սուքիաս Ավետիսյանի, Արաիկ Հովհաննիսյանի եւ Կարինե Աճեմյանի ներկայացրած «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Ավելացված արժեքի հարկի մասին»ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումը մինչեւ 1 տարով:

Աղբյուրը՝ parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն