Հայաստանը կարող է կորցնել ջրային ռեսուրսների մոտ 30 տոկոսը կլիմայի փոփոխության պատճառով. հիդրոլոգի կարծիք

03 հոկտեմբերի 2014 | Էներգետիկա | Цитата

Այսօրվա դրությամբ Հայաստանում օգտագործվող ջրի ռեսուրսը կազմում է 3 մլրդ խորանարդ մետր, և կլիմայի փոփոխության պատճառով այս ցուցանիշը կարող է կրճատվել մոտ 30 տոկոսով կամ 700 մլն-ից մինչև 1 մլրդ խորանարդ մետրով, հայտարարեց ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը:

«Ջերմաստիճանի հետագա բարձրացումը կհանգեցնի ջրի պահանջարկի ավելացման, տեղումների քանակի նվազման, գոլորշիացման մակարդակի բարձրացման և Հայաստանում արտեզյան ջրերի պաշարների կրճատման», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գաբրիելյանը:

Նա նշեց, որ ջրի կորուստը տեղի է ունենում նաև ջրի ոչ արդյունավետ օգտագործման և ջրամատակարարման ոչ կատարյալ համակարգի պատճառով: Այսպիսով՝ Հայաստանի համար կենսականորեն կարևոր է դառնում ադապտացումը կլիմայի փոփոխությանը: Հրատապ է դառնում էկոհամակարգային մոտեցումը բնական ռեսուրսների օգտագործմանը, ինչը ենթադրում է ռեսուրսների օգտագործում վերականգնվող ծավալով:

Նրա կարծիքով՝ կլիմայի փոփոխությունը, ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը Հայաստանի համար հղի է ավելի բացասական հետևանքներով երկրի ֆիզիկա-աշխարհագրական դիրքի պատճառով:

Հայաստանի միջին բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1850 մետր:

«Միաժամանակ Հայաստանում օդի ջերմաստիճանը բարձրանում է միջինը 20-25 տոկոսով ավելի, քանի այն երկրներում, որոնք գտնվում են ավելի ցածր տարածքում: Այսինքն՝ եթե ողջ աշխարհում ջերմաստիճանի բարձրացումը միջինը կազմել է 0,8 աստիճան, ապա Հայաստանի համար այն գերազանցում է մեկ աստիճանը», - ասաց փորձագետը:

Հայաստանը ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան ստորագրել է 1992 թ.-ին և վավերացրել է այն 1993 թ.-ին:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն