Հայաստանի ատոմային էլեկտրակայանը տարեկան պլանային նորոգման կկանգնեցվի մինչև նոյեմբերի 11-ը. էներգետիկայի նախարարություն

30 սեպտեմբերի 2014 | Էներգետիկա | Цитата

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը կկանգնեցվի տարեկան պլանային նորոգման, հաղորդում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը:

«Ս.թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 00-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ տարեկան պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում։

Մամուլի ծառայությունից նշեցին, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկում աշխատանքները կտևեն մոտ 46 օր: Նախատեսված է ՀԱԷԿ-ը էներգաարտադրության ցանցին միացնել. նոյեմբերի 11-ին:
Հայկական ԱԷԿ–ը տեղակայված է Մեծամոր քաղաքի մոտ (Երևանից մոտ 30 կմ դեպի հարավ)։ ԱԷԿ–ը կառուցվել է 1980թ.–ին, ատոմակայանի աշխատանքը դադարեցվել է 1989թ.–ի մարտին' 1988թ.–ի դեկտեմբերին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո, որի հետևանքով 25 հազար մարդ զոհվեց։ ԱԷԿ–ը կրկին գործարկվել է 1995թ.–ի նոյեմբերին' հանրապետությունում առկա էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Ներկա պահին գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ:

Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ ունեցած բանակցություններից հետո լրագրողներին հայտնեց, որ Ռոսատոմը պայմանավորվածություն է ձեռք բերել հայ փորձագետների հետ' համատեղ աշխատել Հայկական ԱԷԿ–ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով' մինչև 2026թ.–ը, երկարացնելու նախագծի իրականացման ուղղությամբ։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն