Հակակարկտային ցանցերը կարող են արդյունավետ այլընտրանք դառնալ ոչ արդյունավետ հակակարկտային կայաններին

01 հոկտեմբերի 2014 | | Цитата

Հակակարկտային ցանցերը կարող են արդյունավետ այլընտրանք դառնալ ոչ արդյունավետ հակակարկտային կայաններին, հայտարարեց Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Հակակարկտային կայանները վաղուց ապացուցել են իրենց ոչ արդյունավետությունը: Դրանում մենք համոզվեցինք այս տարի: Մենք առաջարկում ենք դադարեցնել ոչ արդյունավետ հակակարկտային ծառայությունների գործունեության ֆինանսավորումն ու այդ միջոցներն ուղղել Հայաստանում հակակարկտային ցանցերի արտադրության ստեղծմանը», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բերբերյանը:

Նրա գնահատմամբ՝ նման ցանցերի համար նախատեսված ծախսերը կարող են կազմել մեկ հեկտարի համար երկու հազար դոլար, իսկ ֆերմերները կարող են այդ գումարը վճարել 15 տարի տարկետմամբ: Միաժամանակ Բերբերյանը պարզաբանեց, որ հակակարկտային սարքերը կարելի է փոխանցել համայնքներին, որպեսզի նրանք օգտագործեն դրանք ըստ իրենց հայեցողությամբ:

ՀՀ ԱԻՆ-ի տվյալներով՝ Հայաստանում կա 442 հակակարկտային կայան, 4 մարզային կենտրոն Լոռիում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում և 2 ռադիոլոկացիոն կայաններ Արագածոտնի և Լոռու մարզկենտրոններում:

72 հակակարկտային կայաններ գտնվում են Լեռնային Ղարաբաղում, 165-ը՝ Արմավիրում, 60-ը՝ Արագածոտնում, 60-ը՝ Արարատում, 45-ը՝ Շիրակում, 3-ը՝ Տավուշում, 8-ը՝ Կոտայքում և 6-ը՝ Վայոց Ձորում: Նախորդ տարի որոշում ընդունվեց ստեղծել 80 նոր հակակարկտային կայան, ինչպես նաև կառավարման միասնական համակարգ:

Մեկ հակակարկտային կայանի արժեքը նրա ձեռք բերման պահին կազմում էր մոտ 30 հազար դոլար:

Հուլիսին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են ավելի քան 14 հազար հեկտար ցանքատարածություններ Շիրակի մարզի 31 համայնքներում և Լոռու մարզի 15 համայնքներում, որոնցից 12 հազար հեկտարը հատիկային բույսերն են, 1740 հեկտարը՝ կարտոֆիլ, 646 հեկտարը՝ բանջարեղեն, կարկտից տուժած տարածքների 3493 գյուղատնտես հայտ է ներկայացրել 1206 տոննա աշնանացանի ցորենի սերմ ստանալու համար, որը կտրամադրվի կառավարության կողմից, իսկ միջոցների վերադարձի հարցը կքննարկվի հաջորդ տարվա հուլիսին:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն