Անշարժ գույքի հետ կապված մոտ 19 գործարք է կատարվել Հայաստանում հուլիսին

2014 թ.-ի հուլիսին Հայաստանում անշարժ գույքի հետ կապված 19506 գործարք է կատարվել, ինչը 13,2 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հաղորդվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվության մեջ:

Միաժամանակ գործարքների թիվը 2014 թ.-ի հուլիսին, հունիսի ցուցանիշի համեմատ, ավելացել է 4,7 տոկոսով:

Անշարժ գույքի հետ կապված առավել մեծ թվով գործարքներ են գրանցվել Երևանում՝ գործարքների ընդհանուր թվի 33,4 տոկոսը, իսկ ամենաքիչը՝ Վայոց Ձորում՝ 2,0 տոկոս:

Միաժամանակ Կոտայքի մարզում հուլիսին գրանցվել է գործարքնի ընդհանուր թվի 15,2 տոկոսը, Արմավիրի մարզում՝ 7,4 տոկոսը, Արարատում՝ 7,2 տոկոսը, Լոռի մարզում՝ 7,8 տոկոսը, Գեղարքունիքի մարզում՝ 5,7 տոկոսը, Շիրակի մարզում՝ 6,0 տոկոսը, Արագածոտնի մարզում՝ 6,8 տոկոսը, Սյունիքի մարզում՝ 4,6 տոկոսը, իսկ Տավուշի մարզում՝ 3,9 տոկոսը:

Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ հուլիսին անշարժ գույքի հետ կապված գործարքների 24,8 տոկոսը բաժին է հասել անշարժ գույքի օտարման գործարքներին, 10,1 տոկոսը կազմել են անշարժ գույքի առաջնային գրանցման գործարքներին:

Բացի այդ, Հայաստանում հուլիսին գրանցված գործարքների ընդհանուր թվի 9,3 տոկոսը բաժին է հասել ժառանգությանը, 12,7 տոկոսը կազմել են գրավի գործարքները, 3,8 տոկոսը՝ անշարժ գույքի վարձակալության գործարքները, 39,3 տոկոսը՝ պետական այլ գրանցումները:

Անշարժ գույքի սեփականաշնորհման գործարքներ հուլիսին չեն գրանցվել:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն