Հայաստանն ու Թուրքմենստանը մտադիր են խորացնել համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում

29 նոյեմբերի 2012 | | Цитата

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարար Ռեջեփ ԲազարովինՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նոյեմբերի 28-ին ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարար Ռեջեփ Բազարովին և Թուրքմենստանի Վերամշակող արդյունաբերության ասոցացիայի նախագահ Վալի Վալիևին: ՀՀ գյուղատնտեսության նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մեծապես շահագրգռված է գյուղատնտեսության ոլորտում բարեկամ Թուրքմենստանի հետ հարաբերությունների խորացմամբ: Նա նշել է, որ բնագավառը ունի համագործակցության մեծ ներուժ և կարևորել է համագործակցության ուղղությունների համակողմանի ուսումնասիրությունը: Նախարարը հանդիպման մասնակիցներին հակիրճ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության ներկա իրավիճակը և նշել է, որ ՀՀ կառավարությունը գյուղատնտեսությունը հռչակել է տնտեսության գերակա ճյուղ և ներկայացրել է ՀՀ կառավարության այն քայլերը, որոնք ուղղված են հանրապետությունում գյուղատնտեսության զարգացմանը: Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարար Ռեջեփ Բազարովը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ներկայացրել է Թուրքմենստանում գյուղատնտեսության առկա վիճակը և նշել է, որ իրենք ևս պատրաստակամ են համագործակցություն ծավալել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ: Նախարարը մեկ անգամ ևս ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Զրուցակիցները երկուստեք կարևորել են վաղը ստորագրվելիք «ՀՀ կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին» և «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարարության միջև համագործակցության մասին» համաձայնագրերը, որոնք ամուր իրավական հիմք կհանդիսանան երկկողմ համագործակցության և նոր ազդակ կհանդիսանան առկա համագործակցության խորացման և զարգացման համար:

Աղբյուրը՝ www.minagro.am

Լուսանկարը՝ www.minagro.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն