Հացահատիկային մշակաբույսերի բերքը Հայաստանում օգոստոսի 5-ի դրությամբ կազմել է 282 հազար տոննա

20 օգոստոսի 2014 | | Цитата

Հայաստանում հնձվել է շուրջ 89 հազար հեկտար հացահատիկ' ապահովելով շուրջ 282 հազար տոննա համախառն բերք, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության' 2014թ. հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել է՝ 187,8 հազար հեկտար, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 9,5 հազար հեկտարով։

«Արարատի և Արմավիրի մարզերում կատարված հացահատիկային մշակաբույսերի 13600 հա ցանքատարածության վրա բերքահավաքն գրեթե ավարտվել է, օպերատիվ տվյալներով ապահովելով համապատասխանաբար 44,3 և 38,8 ց/հա միջին բերքատվություն, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը»,- ասված է հաղորդագրությունում։

Հանրապետության մյուս մարզերում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքներն ընթացքի մեջ են։

Հացահատիկային մշակաբույսերի բերքը Հայաստանում 2013թ. կազմել է 544,2 հազար տոննա։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն