Հայաստանի ընդհանուր պետական պարտքը հունիսին աճել է 0.13%–ով և 4.55 մլրդ դոլար է կազմել

12 օգոստոսի 2014 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Հայաստանի համախառն պետական պարտքը 2014 թվականի հունիսի վերջին կազմել է 4 556,9 մլն դոլար' ամսվա ընթացքում ավելանալով 0.13 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

ԱՎԾ տվյալների համաձայն' հանրապետության արտաքին պետական պարտքը հաշվետու ամսում նվազել է 15.7 մլն դոլարով' ամսվա վերջին կազմելով 3 850,4 մլն դրամ։

Արտաքին պարտքի մոտ 3 373,2 մլն դոլարը բաժին է ընկնում Հայաստանի կառավարությանը, որի պարտքը նվազել է 9.5 մլն դոլարով։ Միաժամանակ հանրապետության արտաքին պետպարտքի կառուցվածքում մոտ 477.3 մլն դոլարը բաժին է ընկնում Հայաստանի ԿԲ–ին։ Այս ցուցանիշն ամսվա ընթացքում նվազել է 6.2 մլն դոլարով։

Հայաստանի ներքին պարտքն հունիսի վերջին կազմել է 706,5 մլն դոլար' ավելանալով 21.7 մլն դոլարով։ Միաժամանակ, 671,7 մլն դոլար այդ գումարից բաժին է ընկնում ռեզիդենտների ձեռք բերած պետպարտատոմսերին։ Արտարժութային պետպարտատոմսերը կազմել են 26.5 մլն դոլար, վարկերն ու փոխառությունները' 6 մլն դոլար և ներքին երաշխիքները' 2.3 մլն դոլար։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն