Հայաստանի շինարարական հատվածը կարող է կայուն աճ ցույց տալ 2014 թվականի վերջին

Հայաստանի շինարարական հատվածն աճ է կանխատեսում 2014 թվականի վերջին'չնայած ընթացիկ տարվա հինգ ամիսների ընթացքում արձանագրված վերականգնման ցածր տեմպերին։ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, շինարարության ծավալը հունվար–մայիսին աճել է 0.5 տոկոսով' կազմելով 90.8 մլրդ դրամ։

Տնտեսության տվյալ հատվածում անկում է գրանցվել միայն այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ (0,4%), իսկ մնացած ամիսները, ներառյալ մայիսը, աճ է գրանցվել։ Այսպես, փետրվարին շինարարության ոլորտն աճել է 2.3 տոկոսով, մարտին' 0.2 տոկոսով, ապրիլին' 0.6 տոկոսով, մայիսին' 0.1 տոկոսով։

Այդ հատվածում նմանատիպ իրավիճակ է դիտվել նաև 2012 թվականին, որն ավարտվել է շինարարական ոլորտի' 0.2–տոկոսանոց աճով։ Սակայն արդեն 2013 թվականին արձանագրվել է 8.1 տոկոսի կտրուկ անկում, ինչը լրջորեն դանդաղեցրել է հայկական տնտեսության աճը։

Հարկ է նշել, որ շինարարության ոլորտը Հայաստանի տնտեսական աճի առանցքային կատալիզատորներից մեկն է։

Հայաստանի ՀՆԱ–ում շինարարության բաժնեմասը 2000–ից 2008 թվականներին ցուցադրել է կտրուկ աճ' 9.8 տոկոսից մինչև 24 տոկոս։ Ավելին, նախաճգնաժամային 2008 թվականին ՀՆԱ–ում շինարարության տեսակարար կշիռը գերազանցում էր երկրի տնտեսության մյուս բոլոր ճյուղերին։

Սակայն 2009 թվականին աշխարհում գլոբալ ճգնաժամի ալիքի ֆոնին Հայաստանում շինարարական «փուչիկը» պայթեց, և հատվածը 37.4 տոկոսի անկում գրանցեց։ Միաժամանակ, 2009 թվականին ՀՆԱ–ում շինարարության տեսակարար կշիռը նվազեց մինչև 18.4 տոկոս, 2010 թվականին' մինչև 17 տոկոս, 2012 թվականին' մինչև 13.4 տոկոս, իսկ 2013 թվականին հատվածի բաժնեմասը կազմեց 10.3 տոկոս' վերադառնալով տասնամյա վաղեմության ցուցանիշին։

Հաշվի առնելով, որ շինարարության ոլորտը հայկական տնտեսության լոկոմոտիվն էր, նմանատիպ բացասական զարգացումներն ազդել են ինչպես այլ ոլորտների, այլ նաև երկրի ամբողջ տնտեսության վրա։ Եթե 2000-2007 թվականներին շինարարության երկնիշ աճն ուղեկցվել է տնտեսական աճի ցուցանիշներով, ապա 2009 թվականին շինարարության ոլորտի հետընթացը հանգեցրել է տնտեսության' 14.1 տոկոսանոց անկման։

Հաջորդ չորս տարիներին հատվածը թեև շատ դանդաղ, բայց վերականգնվել է, սակայն այդպես էլ դուրս չի եկել կայուն աճի։ Մասնավորապես, 2010 թվականին շինարարության ոլորտի կրճատումը կազմել է 2.5 տոկոս, 2011 թվականին' 8.9 տոկոս, 2012 թվականին գրանցվել է 0.2 տոկոսի չնչին աճ, սակայն 2013 թվականին կրկին դիտվել է 8.1 տոկոսի աճ։

Շինարարության ոլորտի շարունակական անկումից հետո կառավարությունը դրա առողջացման ուղի է ընտրել' այդ հատվածն ընդգրկելով 2014 թվականի գերակա ուղղությունների թվում։ Ճյուղի խթանման համար մշակվում են ծրագրեր, մասնավորապես, հիփոթեքային վարկերով բնակարանների ձեռքբերման և էկոնոմ–կարգի բնակարանաշինության համար։

Բացի այդ, շինարարության ոլորտում հինգ տարիների ներդրումների' 30.9 մլն դոլարի ռեկորդային ծավալը 2013 թվականին կարող է աճի ազդակ լինել այս տարի։

Հայաստանի քաղաքաշինության նախարարության կանխատեսմամբ, շինարարական հատվածի աճը 2014 թվականին ակնկալվում է 4-5 տոկոսի մակարդակում' պետբյուջեում ՀՆԱ 5.2 տոկոսի ցուցանիշի դեպքում։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն