Հայաստանը ՀԲ-ից 50 մլն դոլար կստանա ներդրումներն ու արտահանումը խթանելու համար

07 հուլիսի 2014 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 50 միլիոն ԱՄՆ դոլար փոխառության տրամադրումը Հայաստանին՝ Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի շրջանակում, հաղորդում է Համաշխարհային բանկի մամուլի ծառայությունը:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 59.54 միլիոն ԱՄՆ դոլար, որից 9.54 միլիոն ԱՄՆ դոլարը կազմում է ՀՀ կառավարության ներդրումը: Համաշխարհային բանկը տրամադրում է 50 միլիոն ԱՄՆ դոլար ՎԶՄԲ փոխառություն հետևյալ պայմաններով՝ փոփոխական տոկոսադրույք, 10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան և 25 տարվա մարման ժամկետ:

Ծրագիրը միջազգային լավագույն փորձի հիման վրա գործող ժամանակակից ծառայություններ մատուցող կառույցների կվերածի այն գերատեսչություններին, որոնք զբաղվում են ներդրումներով, արտահանման խթանմամբ և որակի ենթակառուցվածքով: Առաջարկվող աշխատանքները կնպաստեն համապատասխան գերատեսչությունների կատարելագործմանն ուղղված բարեփոխումներին և կապահովեն հավելյալ ներդրումներ արտահանումների ու ներդրումների հիմնական շուկաներում ներկայացուցչություններ ձևավորելու, չափագիտության կառույցի շենքի ու լաբորատորիաների նորոգման համար:

«Դեպի բարձր եկամուտներ անցում կատարելու համար հիմնական շարժիչ ուժը առևտուրն է: Այս ծրագիրը կնպաստի այնպիսի քաղաքականությունների ու ծրագրերի իրագործմանը, որոնց միջոցով կարդիականացվեն Հայաստանի ֆիզիկական, մարդկային և ինստիտուցիոնալ ակտիվները, որոնք խիստ անհրաժեշտ են արտահանման մրցունակությունը տևականորեն ապահովելու համար, - ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին, - երկարաժամկետ տնտեսական աճի համար անհրաժեշտ է, որ կառավարությունը կարգավորի այն կառուցակարգային սահմանափակումները, որ կան ներդրումների ու արտահանման ճանապարհին»:

Ծրագրի ներքո աջակցություն կցուցաբերվի հետևյալ հարցերում. (1) առևտրի խթանման արդյունավետության և որակի համակարգի բարելավում Հայաստանում. (2) ներդրումների ու արտահանման խթանում՝ տեղական արտահանողների արտաքին շուկաներում մրցակցելու կարողությունների բարելավմանը ուղղված ծառայություններ մատուցելու, քլաստերների զարգացմանը նպաստելու և օգտակար գործողության բարձր գործակիցներ ապահովող ուղղակի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու միջոցով. և (3) արդիականացնել որակի ազգային ենթակառուցվածքը՝ մատուցելով ոլորտին հարիր որակի կառավարման ծառայություններ չափագիտական, հավատարմագրման ու ստանդարտացման ծառայությունների վերազինման միջոցով:

«Արտահանումն ու ուղղակի օտարերկրյա ներդրումները շեղակի ավելացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է ամուր ինստիտուցիոնալ դաշտ, - ասաց Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Ֆեյի Բորոֆիսը, - ծրագիրը կապահովի խթաններ մեծացնելու կառավարության գործունեության արդյունավետությունը՝ ընկերություններին առևտրի խթանման ու որակի ենթակառուցվածքի ծառայություններ մատուցելու ասպարեզում»:

1992թ.–ին Համաշխարհային բանկին, իսկ 1993թ.–ին ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 1,961.73 միլիոն ԱՄՆ դոլար գումար:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն