Հունվար-մայիսին ՀՀ պետական բյուջեն կատարվել է ավելի քան 18.6 մլրդ դրամ հավելուրդով

08 հուլիսի 2014 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Հունվար-մայիսին ՀՀ պետական բյուջեն կատարվել է ավելի քան 18.6 մլրդ դրամ հավելուրդով, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել են 433.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը' 414.8 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 79.7%-ով և 73.6%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը:

«Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում առաջին կիսամյակում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը»,– նշված է հաղորդագրության մեջ:

2013 թվականի հունվար-մայիս ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 6% ով կամ 24.6 մլրդ դրամով, որն ապահովվել է հիմնականում հարկային եկամուտների և այլ եկամուտների գծով մուտքերի աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 94.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5.8%-ը' այլ եկամուտների, 0.1%-ը' պաշտոնական դրամաշնորհների հաշվին: 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 408 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 80.6%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4.8%-ով կամ 18.6 մլրդ դրամով: 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9.8% ով կամ 37.2 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով:

2014 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է ավելի քան 18.6 մլրդ դրամ հավելուրդով' առաջին կիսամյակի ճշտված ծրագրով նախատեսված 19.9 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Առաջին կիսամյակի ծրագրով նախատեսվել էր պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներից օգտագործել 84.3 մլրդ դրամ, սակայն բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում օգտագործվել է ընդամենը 44.5 մլրդ դրամ:

Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն