Մայիսին Հայաստանում փողի զանգվածի ծավալն ավելացել է 1,5%–ով՝ հասնելով 1 574,4 մլրդ դրամի

14 հուլիսի 2014 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Հայաստանում փողի զանգվածի ծավալը 2014 թ.-ի մայիսի վերջին, այս տարվա ապրիլի համեմատ, ավելացել է 1,5 տոկոսով՝ կազմելով 1 574,4 մլրդ դրամ:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱՎԾ-ից՝ հիմնվելով ԿԲ-ի նախնական տվյալների վրա, բանկային համակարգից դուրս գտնվող կանխիկի ծավալը մայիսի վերջին կազմել է մոտ 342 մլրդ դրամ՝ ապրիլի վերջին գրանցված շուրջ 335,1 մլրդ դրամի դիմաց: Դրամով ցպահանջ ավանդները կազմել են 191,2 մլրդ դրամ՝ ապրիլի վերջին գրանցված շուրջ 190,2 մլրդ դրամի դիմաց:

Դրամով ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել է մոտ 288 մլրդ դրամ՝ ապրիլի վերջին գրանցված շուրջ 281,7 մլրդ դրամի դիմաց: Միաժամանակ արտարժույթով ավանդների ծավալը կազմել է ավելի քան 753,1 մլրդ դրամ՝ ապրիլի վերջին գրանցված 743,7 մլրդ դրամի դիմաց:

Դրամային բազմարկիչը մայիսի վերջին կազմել է 2,09՝ ապրիլի համեմատ ավելանալով 0,04 կետով։

Աղբյուրը՝ arka.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն