Հայաստանում փողի զանգվածի ծավալը ապրիլին աճել է 0.8%–ով և ավելի քան 1 550.7 մլրդ դրամ կազմել

25 հունիսի 2014 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

2014 թվականի ապրիլի վերջի դրությամբ Հայաստանում փողի զանգվածի ծավալը մարտի համեմատ աճել է 0.8 տոկոսով' կազմելով ավելի քան 1 550,7 մլրդ դրամ։

Ինչպես հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից, հանրապետության Կենտրոնական բանկի նախնական տվյալների հիման վրա, կանխիկի ծավալը բանկային համակարգից դուրս ապրիլի վերջին կազմել է ավելի քան 335.1 մլրդ դրամ մարտի վերջին գրանցված 328.6 մլրդ դրամի դիմաց, դրամով ցպահանջ ավանդները կազմել են 190,2 մլրդ դրամ' մարտին գրանցված 181.6 մլրդ դրամի դիմաց։

Դրամով ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում ավելի քան 281.7 մլրդ դրամ է կազմել' մարտի վերջին գրանցված 281 մլրդ դրամի դիմաց։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը ավելի քան 743.7 մլրդ դրամ է կազմել' հունվարի վերջին գրանցված 747.7 մլրդ դրամի դիմաց։

Միաժամանակ փողի բազմարկիչը ապրիլի վերջին 2,05 է կազմել՝ մարտի համեմատ ավելանալով 0.08 կետով։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն