Հայաստանում ապրիլին անշարժ գույքի հետ կապված ավելի քան 19 հազար գործարք է կատարվել

Անշարժ գույքի հետ գործարքների թիվը 2014 թվականի ապրիլին կազմել է 18678, ինչը 18% շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, ասվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվությունում։

Միաժամանակ, ապրիլին, մարտի համեմատ, գործարքների թիվն ավելացել է 3.9 տոկոսով։

Անշարժ գույքի գործարքների առավելագույն թիվը հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է Երևանում' գործարքների ընդհանուր թվի 33.4 տոկոսը, իսկ նվազագույնը' Վայոց Ձորի մարզում' 1.6 տոկոս։

Միաժամանակ, հանրապետության Կոտայքի մարզում գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 16.5 տոկոսը, Արմավիրի մարզում' 8.8%, Արարատի մարզում' 8.4%, Լոռիում' 6.6 տոկոս, Գեղարքունիքում' 6.5%, Շիրակի մարզում' 5.1%, Արագածոտնի մարզում' 5,0%, Սյունիքի մարզում' 3.9%, Տավուշի մարզում' 4.2%։

Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն' ապրիլին գրանցված անշարժ գույքի գործարքների 23.6 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի օտարման գործարքներին, 10.7 տոկոսը կազմել են անշարժ գույքի առաջնային գրանցման գործարքները։

Բացի այդ, Հայաստանում կատարված գործարքների ընդհանուր թվի 8.7 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի ժառանգմանը, 13.1 տոկոսը կազմել են անշարժ գույքի գրավադրման գործարքները, 3.7 տոկոսը' անշարժ գույքի վարձակալման գործարքները, 40.2 տոկոսը' այլ պետական գրանցումները։

Առաջին եռամսյակում անշարժ գույքի սեփականաշնորհման գործարքներ չեն գրանցվել։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն