Հայաստանում առաջին կիսամյակում անշարժ գույքի մոտ 45 հազար գործարք է կատարվել

2014 թ.–ի առաջին կիսամյակում Հայաստանում կատարվել է անշարժ գույքի 44931 գործարք, ինչը 10,1 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, տեղեկացվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

Միաժամանակ գործարքների թիվը 2014 թ.–ի առաջին եռամսյակում, 2013 թ.–ի չորրորդ եռամսյակի համեմատ, նվազել է 15,3 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում անշարժ գույքի ամենամեծ թվով գործարքներ են գրանցվել Երևանում' գործարքների ընդհանուր թվի 34,7 տոկոսը, ամենաքիչը' Վայոց Ձորում' 2,3 տոկոս։

Միաժամանակ Կոտայքի մարզում առաջին կիսամյակում գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 13,1 տոկոսը, Արմավիրի մարզում '8,4 տոկոսը, Արարատի մարզում' 7.9 տոկոսը, Գեղարքունիքի մարզում' 7,2 տոկոսը, Լոռու մարզում' 7,1 տոկոսը, Շիրակի մարզում' 5,9 տոկոսը, Արագածոտնի մարզում' 5,6 տոկոսը, Սյունիքում' 5,1 տոկոսը և Տավուշում' 3,7 տոկոսը։

Պետական կադաստրի տվյալների համաձայն' հունվար–մարտին գրանցված անշարժ գույքի հետ կապված գործողությունների 25,1 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի օտարման գործընթացներին, 10,7 տոկոսը կազմել են անշարժ գույքի առաջնային գրանցման գործընթացները։

Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գրանցված գործարքների ընդհանուր թվից 10,9 տոկոսը բաժին է ընկել ժառանգությանը, 12,2 տոկոսը կազմել են գրավի դիմաց գործարքները, 4,7 տոկոսը' անշարժ գույքի վարձակալության գործարքները, 36,4 տոկոսը' այլ պետական գրանցումները։

Անշարժ գույքի սեփականաշնորհման գործարքներ առաջին կիսամյակում չեն գրանցվել։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն