Հայաստանի 157 ձկնաբուծական տնտեսություններից միայն ութն են անցել ջրամատակարարման կիսափակ համակարգի. փորձագետ

14 ապրիլի 2014 | | Цитата

Հայաստանում գործող ձկնաբուծական տնտեսություններից միայն ութն է անցել ջրամատակարարման կիսափակ համակարգի, ապրիլի 7-ին լրագրողներին հայտնեց Հայ ձկնարտադրողների և արտահանողների միավորման ղեկավար Արթուր Աթոյանը։

Հայաստանի կառավարության' 2013 թվականի որոշման համաձայն, բոլոր ձկնաբուծական ֆերմաներն առաջիկա մեկուկես տարում պետք է անցնեն ձկնաբուծական տարողությունների ջրամատակարարման փուլային ռեժիմի, որը ենթադրում է ջրի 70 տոկոսի բազմակի օգտագործում, ինչը նպաստում է դրա ռացիոնալ օգտագործմանը և ծախսերի կրճատմանը։ Միաժամանակ, նոր համակարգին անցումը կատարելը ենթադրում է նոր թանկարժեք տեխնոլոգիաների ներդրում, որի գինը, կախված դրանց չափերից, տատանվում է 700 հազարից մինչև 1.5 մլն եվրո։

«Նոր համակարգի անցած ձկնաբուծական տնտեսություններն իրենք են իրենց տնտեսություններ համար նոր տեխնոլոգիաներ մշակել' հարմարեցնելով դրանք տեղական պայմանների»,– ասաց Աթոյանը։

Նա միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը վարկային բեռի հետ միասին հանգեցրել է բազմաթիվ ձկնաբուծական տնտեսությունների փակմանը։

«Այսպես, 2013 թվականի սեպտեմբերի տվյալներով, հանրապետությունում գործած 234 տնտեսություններից 77–ն արդեն փակվել է»,– ավելացրեց նա։

Աթոյանը կարևորում է Հայաստանի ձկնաբուծական տնտեսություններում ջրի տնտեսմանն ուղղված միջոցառումների անցկացմանը, սակայն ընդգծում է, որ ձեռնարկվող քայլերը չպետք է խոչընդոտեն ձկնաբուծական տնտեսությունների նորմալ գործունեությանը դրանց իրականացման թանկության պատճառով։

Ձկնաբուծական տնտեսությունների համար նվազագույն վնասով ջրի տնտեսման խնդրի լուծման համար փորձագետն առաջարկում է ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում, համապատասխան պետական գերատեսչությունների և ձկնաբուծական ընկերությունների մասնագետներ։

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով' ձկան արտադրության ծավալը Հայաստանում 2013 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել է 2.8 հազար տոննայով' կազմելով 11.6 հազար տոննա։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն