Փողի զանգվածի ծավալը Հայաստանում փետրվարին աճել է 1,4%–ով' մինչև 1 514,8 մլրդ դրամ

04 ապրիլի 2014 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2014 թվականի փետրվարի վերջի դրությամբ, հունվարի համեմատ, աճել է 1,4 տոկոսով' կազմելով մոտ 1 514,8 մլրդ դրամ։

Ինչպես հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից, հանրապետության Կենտրոնական բանկի նախնական տվյալների հիման վրա, կանխիկի ծավալը բանկային համակարգից դուրս փետրվարի վերջին կազմել է մոտ 338,4 մլրդ դրամ, դրամով ցպահանջ ավանդները կազմել են 185,4 մլրդ դրամ' հունվարին գրանցված 184,6 մլրդ դրամի դիմաց։

Դրամով ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում ավելի քան 275,4 մլրդ դրամ է կազմել' հունվարի վերջին գրանցված 270,2 մլրդ դրամի դիմաց։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը շուրջ 723 մլրդ դրամ է կազմել' հունվարի վերջին գրանցված 700,6 մլրդ դրամի դիմաց։

Միաժամանակ փողի բազմարկիչը փետրվարի վերջին 2,00 է կազմել՝ հունվարի համեմատ ավելանալով 0.09 կետով։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն