Հայաստանից պտուղ-բանջարեղենային մշակաբույսերի արտահանումը կրկնակի աճ է գրանցել՝ կազմելով 28500 տոննա. փոխնախարար

24 նոյեմբերի 2012 | | Цитата

Հայաստանից պտուղ-բանջարեղենային մշակաբույսերի արտահանումը կրկնակի աճ է գրանցել՝ կազմելով 28500 տոննա. փոխնախարարԹարմ պտուղ-բանջարեղենային մշակաբույսերի արտահանումը Հայաստանից այսօրվա դրությամբ կրկնակի աճել է նախորդ տարվա համեմատ՝ կազմելով 28500 տոննա, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

«Նոյեմբերի 22-ի տվյալներով արդեն արտահանվել է մոտ 28500 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմում էր 14200 տոննա, ամբողջ տարվա ընթացքում՝ 16800 տոննա»,- ասաց Մակարյանը:

Ըստ նրա, մասնավորապես, այս տարի արտահանվել է 12600 տոննա ծիրան, 1100 տոննա կեռաս, 8200 տոննա խաղող և 1600 տոննա դեղձ, ավելացնելով, որ կարտոֆիլի արտահանումը Հայաստանից աճել է գրեթե հինգ անգամ՝ կազմելով 1111 տոննա:

Փոխնախարարն ավելացրեց, որ մինչև 902 տոննա է աճել կաղամբի և ծաղկակաղամբի արտահանումը, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել էր 189 տոննա:

Մակարյանն ավելացրեց նաև, որ այսօր պտուղ-բանջարեղենի արտահանման հիմնական ուղղություններն են՝ Ռուսաստանը, Վրաստանը և Ուկրաինան:

Աղբյուրը՝ arka.am

Լուսանկարը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն