Հայաստանում տարեկան մոտ 20 հազար տոննա պանիր է սպառվում. փորձագետ

25 դեկտեմբերի 2013 | | Цитата

Հայաստանում տարեկան մոտ 20 հազար տոննա պանիր է սպառվում, դեկտեմբերի 19-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը։

«Այդ ծավալի հինգ հարյուր տոննան ներկրվող պանիրն է»,– ասաց Գիգոյանը։

Միության ղեկավարը միաժամանակ ավելացրեց, որ Հայաստան պանիր է ներկրվում առավելապես Եվրոպայից, մասնավորապես, Հոլանդիայից և Բուլղարիայից։

Գիգոյանը միաժամանակ նշեց, որ այս տարի պանրի արտադրության ծավալը հանրապետությունում մի փոքր կրճատվել է։ Ըստ նրա' դա պայմանավորված է նրանով, որ կթելու սեզոնը համեմատաբար ուշ է սկսվել և սովորականից շուտ է ավարտվել։

«Այնուամենայնիվ, նախատոնական օրերին և տոներից հետո պանրի պակաս և գների բարձրացում չի սպասվում»,– ասաց նա։

Հայաստանն ավելի քան 25 տեսակի պանիր է արտադրում։ Պանրի շատ տեսակներ' «Լոռին», «Չանախը», «Մոթալը», «Չեչիլը», «Եղեգնաձորը», բուն հայկական տեսակներ են։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն