«Դալմա Գարդեն մոլի» հաշվիչները հաճախորդների աճ են գրանցել, իսկ «Հրազդան» տոնավաճառի վաճառողները՝ անտարբերություն

21 նոյեմբերի 2012 | Բրենդեր, Մարքեթինգ | Цитата

«Դալմա Գարդեն մոլի» հաշվիչները հաճախորդների աճ են գրանցել, իսկ «Հրազդան» տոնավաճառի վաճառողները՝ անտարբերություն«Դալմա Գարդեն մոլի» բացման օրվանից գրեթե մեկ ամիս է անցել, և արդեն հաճախորդների հաշվման սարքերը (տեղադրված են առևտրային համալիրի մուտքի մոտ – Tert.am) այցելությունների աճ են գրանցել: Առևտրի կենտրոնի փոխտնօրեն Վահագն Գևորգյանը Tert.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց՝ դա խոսում է այն մասին, որ ընդհանուր գոհացություն կա առևտրի կենտրոնից, և այնտեղ գնում են ոչ միայն որպես «թանգարան», նաև բավականին գնումներ են անում: «Տարածքների վարձակալողները նույպես գոհ են պայմաններից, իսկ հաճախորդներից մինչ այժմ լսված բողոքներն ավելի շատ առաջարկների տեսքով էին»,-ասաց նա:

Իսկ մինչ «Հրազդան» տոնավաճառի վաճառողները բողոքում են հաճախորդների սակավությունից, և դրա հիմնական պատճառը մարդկանց գումար չունենալը համարում, «Դալմա Գարդեն մոլի» այցելուները կարծես գնալով ակտիվանում են: «Չեմ կարծում, որ «Դալման» ինչ-որ կերպ ազդել է մեզ վրա, ուղղակի մարդիկ գումար չունեն»,- կարծիք հայտնեց տոնավաճառի աշխատողներից մեկը:

Դե իսկ «Դալմա Գարդեն մոլում» գործող «ZARA» հագուստի խանութի 2-րդ մենեջերն էլ շնորհակալություն է հայտնում իրենց հաճախորդներին ակտիվության համար և վստահեցնում, որ դրա պատճառն իրենց ապրանքների որակը, նորաոճ լինելն ու մատչելի գներն են:

«Մենք գալիս էնք այստեղ, քանի որ գիտենք՝ այստեղ ապրանքներն օրիգինալ են, և այստեղ համատեղվում է գինը, որակը և բրենդը», -ասաց «Դալմա Գարդենի» այցելուներից մեկը, ով այնտեղ էր կնոջ և երեխաների հետ

Աղբյուրը՝ tert.am

Լուսանկարը՝ tert.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն