Արմավիրի մարզում աննախադեպ բերք կհավաքվեր, եթե չլիներ ուժեղ կարկուտը. մարզպետարան

24 հոկտեմբերի 2013 | | Цитата

Արմավիրի մարզում աննախադեպ բերք կհավաքվեր, եթե չլիներ ուժեղ կարկուտը. մարզպետարանՀՀ Արմավիրի մարզում աննախադեպ բերք կհավաքվեր, եթե չլինեին մայիսյան ուժեղ կարկուտի հետևանքները, տեղեկացրել է Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը։

«Կարկուտը 46 համայնքի 11 հազար հեկտար հողատարածք է վնասել։ Շուրջ 12 600 շահառու վնաս է կրել», – ասել է Այվազյանը' պատասխանելով լրագրողների հարցերին «Արմպրոդէքսպո 2013» XII միջազգային ցուցահանդեսի ժամանակ։

Մայիսին տեղի ունեցած կարկտահարության վնասը կազմում է շուրջ 17 հազար հա գյուղատնտեսական ցանքատարածք։ Հայաստանի Արմավիրի մարզում կարկտահարության հասցրած վնասը կազմել էր մոտ 25 մլրդ դրամ։

Միաժամանակ Այվազյանը տեղեկացրել է, որ չնայած աղետի հասցրած վնասին' Արմավիրի մարզը ՀՀ կառավարության և գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ կարողացել է աճ արձանագրել մի քանի գյուղատնտեսական կուլտուրաների գծով։

Աջակցության միջոցների թվում պաշտոնյան նշել է հողի հարկի և ոռոգման ջրի սակագնի նվազումը, տուժած ամենաանապահով ընտանիքներին 50 հազար դրամի չափով փոխհատուցման տրամադրումը, 1–2 տարով վարկերի վճարման «սառեցումը», տարբեր գյուղատնտեսական կուլտուրաների 24 հազար տոննա սերմերի տրամադրումը, որոնց շնորհիվ Արմավիրի մարզի բնակիչները կարողացան կրկնացան իրականացնել և բարձր բերքատվություն ապահովել։

«Իհարկե, այս ամենը չծածկեց հասցված ողջ վնասը, սակայն գյուղացիները չէին ակնկալում նման բազմակողմանի աջակցություն և գոհ էին դրանից», – ընդգծել է նա։

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին' Այվազյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը, ռիսկերի նվազման նպատակով կարգադրել է Արմավիրի մարզում տեղադրել ևս 50 հակակարկտային կայան։ Նրա խոսքերով' այս պահին մարզում գործում է 101 հակակարկտային կայան։ «Իհարկե, նման ուժեղ կարկուտի դեպքում այդ կայանները չեն կարող 100 տոկոսանոց պաշտպանություն ապահովել, սակայն նրանք կարող են թուլացնել կարկուտի ինտենսիվությունը», – նշել է Այվազյանը։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն