Հայաստանը 2020թ.–ին նախատեսում է եռակի ավելացնել գինու արտադրության ծավալները

17 հոկտեմբերի 2013 | | Цитата

Հայաստանը 2020թ.–ին նախատեսում է եռակի ավելացնել գինու արտադրության ծավալներըՀայաստանը 2020թ.–ին նախատեսում է եռակի ավելացնել գինու արտադրության ծավալները, հոկտեմբերի 3-ին լրագրողներին ասաց ՀՀ արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը։

Ըստ նրա, միայն առաջին կիսամյակի արդյունքներով արտադրության ծավալն աճել է 42,4 տոկոսով և կազմել 2,4 մլրդ դրամ, ինչը թույլ է տալիս հուսալ, որ 2020 թվականին հնարավոր կլինի հասնել նախատեսված ցուցանիշներին։

«Դրական միտումներ են ցուցադրում նաև արտահանման ծավալները, որոնք առաջին կիսամյակում 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 56 տոկոսով և կազմել 790 մլն դրամ»,– ասաց Միրզոյանը։

Նա նշեց նաև արտահանման ուղղությունների դրական դինամիկան, որտեղ գերակշռում են ԱՊՀ երկրները, մասնավորապես' Ռուսաստանը, նաև ընդլայնվում են մատակարարումները դեպի Եվրոպայի և ԱՄՆ–ի երկրներ։

Հիմնադրամի ղեկավարն առանձին նշել է արտահանման կառուցվածքի փոփոխությունները, որտեղ ավելանում է առավել որակյալ և թանկարժեք գինիների ծավալը։

ԱՎԾ տվյալների համաձայն, Հայաստանում արտադրված գինու ծավալը 2013թ.–ի հունվար–օգոստոս ամիսներին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32,8 տոկոսով և կազմել 3 449.6 հազար լիտր։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն