Փորձագետ. Հայաստանում գյուղապետարանները պետք է անցնեն էլեկտրոնային պետգնումների

09 հոկտեմբերի 2013 | | Цитата

Փորձագետ. Հայաստանում գյուղապետարանները պետք է անցնեն էլեկտրոնային պետգնումներիՀայաստանում գյուղապետարանները հազվագյուտ են պետական գնումներն էլեկտրոնային եղանակով իրականացնում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանը կից «Պետական գնումների աջակցման կենտրոնի» նախագահ Արթուր Առաքելյանը՝ Ջերմուկում Հայաստանի գյուղական համայնքների ներկայացուցիչների համաժողովի ընթացքում:

Նրա խոսքով գյուղական ավագանիները եւ դրանց ղեկավարները պետք է նախապատրաստվեն էլեկտրոնային գնումների գործընթացին, քանի որ նախատեսվում է տեղական ինքնակառավարման համակարգում դա ընդլայնել:

Ընդհանուր առմամբ տեղական ինքնակառավարման մարմինները պետական կառավարման համակարգով չափից ավել են խնայում պետական գնումների վրա: Եթե, ընդհանուր առմամբ, 2012թ.-ին Հայաստանում պաշտոնական հատվածում պետական գնումների տնտեսությունը ծրագրվածի համեմատ կազմել է 9 տոկոս, ապա ՏԻՄ-ում այն 3.2 տոկոս է: Պատճառներից մեկն այն է, որ գյուղական ղեկավարությունները, որպես կանոն, գնումներն իրականացնում են ոչ թե մրցույթով, այլ դիմում են մեկ մատակարարի, քանի որ գնման ծավալները մեծ չեն:

«Եթե նրանք էլեկտրոնային մրցույթ հայտարարեն, նույնիսկ փոքր ծավալների դեպքում, դրան ոչ թե մեկ, այլ մի քանի մատակարարներ կարձագանքեն: Նշանակում է, կավելանա ընտրության հնարավորությունը, այդ թվում արժեքի հարցում»,- նշել է Ա.Առաքելյանը:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն