Հոկտեմբերի 18-20 տեղի կունենա «ArmProd EXPO 2013» ցուցահանդեսը

16 հոկտեմբերի 2013 | Ցուցահանդեսներ/Կոնգրեսներ | Цитата

“ArmProd EXPO 2013” միջազգային մասնագիտացված ցուցահանդեսՀայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը հրավիրում են Ձեզ այցելել «ArmProd EXPO 2013» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը տեղի կունենա 2013 թվականի հոկտեմբերի 18 – 20, «Yerevan Expo» ցուցահանդեսային համալիրում, Հ. Հակոբյան 3 հասցեում (Մերգելյան ինստիտուտի տարածք):

Մեծ հեղինակություն վայելող և ձևավորված ավանդույթներով Հանրապետության խոշորագույն միջազգային սննդի “ArmProd EXPO” ցուցահանդեսը համարվում է տարվա գլխավոր իրադարձություններից մեկը, որին մասնակցում են սննդամթերքի և խմիչքների առաջատար արտադրողները, մատակարարները և դիստրիբյուտորները:

Հատկանշական է, որ ոլորտի առաջատար ընկերությունների հետ միասին ցուցահանդեսին մասնակցում են նաև փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, ում արտադրանքը արդեն որոշակի տեղ է գրավում երկրի ներքին շուկայում, և “ArmProd EXPO” ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է ընձեռում հանգամանորեն ցուցադրել սննդամթերքի ողջ տեսականին, առավել լիարժեք ուսումնասիրել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանում և ողջ տարածաշրջանում գործող ֆիրմաների, կազմակերպությունների և ապրանքանիշերի մասին և ստանալ գործնական տեղեկատվություններ ու կանխատեսումներ շուկայի զարգացման մասին, գտնել շահավետ գործընկերներ կամ օտարերկրյա ներդրողներ: “ArmProd EXPO” ցուցահանդեսը նպաստում է նաև արտադրողների, դիստրիբյուտորների, բիզնես-խորհրդատուների, սպառողական շուկայի հետազոտողների անմիջական բանակցություններին սննդի ցանցերի մատակարարների հետ:

“ArmProd EXPO” ցուցահանդեսը ամբողջությամբ ընդգրկում է Հայաստանի սննդի շուկան և հատվածավորվում է թեմատիկ բաժինների' համախմբելով սննդամթերքի արտադրության և վերամշակման գրեթե բոլոր ոլորտները խոշորագույն սննդի ցուցահանդեսում, և արտացոլում ներքին և արտաքին ագրոբիզնեսի զարգացման հիմնական միտումները:

“ArmProd EXPO 2013” ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի խոշորագույն “Ագրոֆորումը” նվիրված գյուղատնտեսության զարգացման և գյուղատնտեսական արտադրանքի արդյունաբերական վերամշակման հարցերին:

“ArmProd EXPO 2013” ցուցահանդեսի անցկացման վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Հ. Հակոբյան 3 (Մերգելյան ինստիտուտի տարածք):

“ArmProd EXPO 2013” ցուցահանդեսի անցկացման ամսաթիվը՝ 2013թ. հոկտեմբերի 18 – 20:

Բացման պաշտոնական արարողությունը՝ 2013թ. հոկտեմբերի 18 - ին, ժամը 12:00:

“Ագրոֆորում”-ի անցկացման ամսաթիվը՝ հոկտեմբերի 20 - ին, ժամը 10:00 - 16:00:

Փակման պաշտոնական արարողությունը՝ 2013թ. հոկտեմբերի 20 - ին, ժամը 16:00:

Մասնակիցների քանակը' ավելի քան 70 ընկերություններ, ասոցիացիաներ, միություններ և կազմակերպություններ:

“ArmProd EXPO 2013” ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են.
Գինիներ, շամպայն, կոնյակ, օղի, լիկյոր
Բնական հյութեր, գարեջուր, հանքային ջրեր և ոչալկոհոլային խմիչքներ
Մսի եւ կաթնամթերքի արտադրություն
Յուղի և ձեթի արտադրություն
Սառեցված կիսաֆաբրիկատներ
Պահածոյացված մրգեր եւ բանջարեղեն
Հրուշակեղեն
Սուրճ, թեյ, նպարեղեն
Ծխախոտ եւ ծխախոտային արտադրատեսակներ
Սննդարդյունաբերության սարքավորումներ
Փաթեթավորման նյութեր, խցանափակման արտադրանքներ
Տպագրական արտադրանք

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել LOGOS EXPO Center-ի մամլո ծառայություն:
Հեռ.: +374 10 23 5775 (215)
E-mail: press@expo.am
URL: www.expo.am

Հայտնվի՛ր իրադարձությունների կենտրոնում
Լավագույն մաղթանքներով'
LOGOS EXPO Center


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն