Ահազանգ. Շիրակի մարզը կորցնում է իր գյուղատնտեսական հողերը, դրանք դեգրադացվում են

03 սեպտեմբերի 2013 | | Цитата

Ահազանգ. Շիրակի մարզը կորցնում է իր գյուղատնտեսական հողերը, դրանք դեգրադացվում ենՇիրակի մարզը կորցնում է իր գյուղատնտեսական նշանակության հողերը: Այս Մասին «էկոԼուրին» ահազանգել է Գյումրիի Օրհուս կենտրոնի համակարգող Գեւորգ Պետրոսյանը: Պատճառներից մեկը վերջին տարիների ընթացքում գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիաների իջեցումն է ավելի ցածր կատեգորիաների: «Այդպիսով հողի կադաստրային արժեքն է քչանում, և վաղը, եթե պետությունն այդ հողի վրա ինչ-որ ծրագիր է իրականացնում, որպես փոխհատուցում դրա արժեքն արդեն ցածր է»,- ասել է Գ. Պետրոսյանը: Հողերի կորստի մյուս պատճառն էլ, ըստ նրա, հողերի նկատմամբ պատշաճ խնամքի բացակայությունն է, ինչի արդյունքում հողերը դեգրադացվում են: «Մեր հողերը տարեց տարի փոխվում են: Եթե խորհրդային տարիներին կար հստակ ագրոնոմիա, կատարվում էր պարարտացում, ջրարբիացում, ապա այսօր դա ոչ ոք չի կատարում: Դա դրված է համայնքի վրա, իսկ համայնքը չի հասցնում նույնիսկ իր հասարակ հողի հարկը հավաքել»,- նշել է Գեւորգ Պետրոսյանը:

Շիրակի հողերին սպառնացող մյուս վտանգն էլ գերարածեցումն է: «Վերջին 2-3 տարիների ընթացքում, երբ ոչխարներին վաճառեցին Իրան, ժողովրդի մոտ ցանկություն առաջացավ մեծ քանակությամբ ոչխարներ պահել: Դա, իհարկե, մեծ ծանրաբեռվածություն է ենթադրում հենց հողային ռեսուրսների վրա, մանավանդ, որ մեր մոտ չկան արոտավայրերի կառավարման պլաններ, մենք չգիտենք' երբ է սկսվում արոտային շրջանը, երբ է պետք է կենդանուն դուրս թողնել և երբ ընդհանրապես չի կարելի»:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն