Գործադիրն ակնկալում է կենսաթոշակային բարեփոխման արդյունավետությունը

27 օգոստոսի 2013 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Գործադիրն ակնկալում է կենսաթոշակային բարեփոխման արդյունավետությունը

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծին, որը թելադրված է 2014 թ. պարտադիր կուտակային բաղադրիչի մեկնարկին կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար հավասար հնարավորություններ ստեղծելու, մասնակիցների ռեեստր վարողի ծախսը նվազեցնելու անհրաժեշտությամբ: Խոսքը վերաբերում է արդեն այժմ առաջին մակարդակի կենսաթոշակային երեք ֆոնդերին, որոնց կառավարիչները հետաքրքրված են մուտք գործել հայկական շուկա:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստում հավանության է արժանացել «Շահութահարկի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որն ընդունելու դեպքում կստեղծվեն ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ՀՀ պետական արտարժութային պարտատոմսերում կատարվող ներդրումների ծավալի աճը խթանելու նպաստավոր պայմաններ:

Գործադիրը քննարկել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ. նրանք առաջարկում են հստակեցնել օրենքի որոշ դրույթներ: Սկզբունքորեն չառարկելով օրենքի նախագծին' կառավարությունը տեղեկացրել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն արդեն իսկ մշակել է օրենքի նոր նախագիծ, որտեղ իրացված են նաեւ պատգամավորների առաջարկությունները: Նախագծի հեղինակներին առաջարկվել է ձեռնպահ մնալ դրա քննարկումից եւ դրան անդրադառնալ ԱԺ-ում նոր խմբագրությամբ օրենքի նախագծի քննարկման համատեքստում:

Վերը նշված օրենքների նախագծերը եւ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Աղբյուրը՝ gov.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն