Պետեկամուտների համակարգը կհամալրվի միասնական պայմաններով

26 օգոստոսի 2013 | Հարկային-մաքսային | Цитата

ՊԵԿ համակարգը կհամալրվի միասնական պայմաններով

Հայաստանի կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեում ստեղծել հարկային եւ մաքսային ծառայությունների մրցութային եւ ատեստավորման հանձնաժողով, սահմանել դրա կազմը, անդամների թվաքանակը եւ անդամներին ներկայացվող չափանիշները, հանձնաժողովի աշխատակարգը, մրցույթ անցկացնելու կարգը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե որոշումը ՊԵԿ-ին հնարավորություն կտա ապահովել հարկային եւ մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթները եւ ատեստավորումը կազմակերպել միասնական եւ կատարելագործված պայմաններով:

Նիստում սահմանվել է հարկային եւ մաքսային ծառայության մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը, որով համակցվում են երկու ծառայությունների նախկին հանձնաժողովների թեկնածուների առաջարկման գործընթացը կարգավորող նորմերը' տարբերության դեպքում նախապատվությունը տալով առավել առաջադիմական մոտեցմանը:

Աղբյուրը՝ gov.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն