Apple-ի բաժնետոմսերը 2.1 %-ի անկում են գրանցել

17 նոյեմբերի 2012 | Բրենդեր, Մարքեթինգ | Цитата

Apple-ի բաժնետոմսերը 2.1 %-ի անկում են գրանցելԱշխարհի ամենաթանկ՝ ամերիկյան Apple ընկերության բաժնետոմսերը 2.1 %-ի անկում են գրանցել, ինչի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի գինը նվազել է՝ հասնելով 1 ապրանքի դիմաց 525.6 դոլարի, հայտնում է Лента-ն։

Այսպիսով, Apple-ի կապիտալիզացիան ընթացիկ տարվա փետրվարին գրանցված 500 մլրդ դոլարի ցուցանիշից էլ ցած է ընկել։ Ընդհանուր առմամբ վերջին ամսվա ընթացքում ընկերության կապիտալիզացիան կրճատվել է 17%-ով, թեպետ պետք է նաև նշել, որ տարեսկզբից բաժնետոմսերի գինն աճել է 30%-ով։ Ընկերության բաժնետոմսերի ամենաբարձր գինը՝ 700 դոլար յուրաքանչյուրի դիմաց, սահմանվել էր սեպտեմբերին՝ iPhone 5-ի շնորհանդեսից հետո և iPad mini-ի շնորհանդեսից առաջ։

Ոլորտի մասնագետները բաժնետոմսերի անկումը բացատրում են մի քանի գործոններով, որոնցից հիմնականը iPhone 5 վաճառքի ոչ բավարար արդյունքներն են։ Սակայն դա կապված է ոչ թե ցածր պահանջարկի, այլ նրա հետ, որ արտադրողները չեն կարողանում պատվերների նման մեծ քանակը բավարարել։ Չնայած, որ Apple-ի արժեգինը զգալի ընկել է, այնուամենայնիվ այն շարունակում է համարվել աշխարհի ամենաթանկ ընկերությունը, որին հաջորդում է Exxon Mobil-ը՝ ընդամենը 392 մլրդ դոլարով։

Աղբյուրը՝ tert.am

Լուսանկարը՝ tert.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն