Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարանԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների կողմից փաստաթղթեր կեղծելու, ապօրինի վարձատրություն ստանալու եւ կաշառք ստանալուն օժանդակելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն' ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Երեւանի կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Ն.Ղարաբեկյանը եւ նույն ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության սննդամթերքի իրացման հսկողության բաժնի գլխավոր մասնագետ Ն.Կոստանյանն օժանդակել են սննդի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ, պաշտոնատար անձ հանդիսացող Ա.Վարժապետյանին՝ անհատ ձեռնարկատերից եւ ՍՊԸ-ի տնօրենից զգալի չափերով կաշառք ստանալուն:

Քրեական գործի նյութերով պարզվել է նաեւ, որ Ն.Ղարաբեկյանը, ի պաշտոնե շփվելով սննդի ոլորտում տնտեսավարող սուբյեկտների հետ, տարբեր անձանց իրացրել է սննդի ոլորտում աշխատելու իրավունք վերապահող կեղծ «Անձնական սանիտարական/բժշկական» գրքույկներ: Բացի այդ, մի քանի սննդի արտադրամասերում սննդամթերքի անվտանգության ապահովմանն առնչվող խախտումները չարձանագրելու, տարեկան ստուգումներ չնախաձեռնելու համար պահանջել եւ ստացել է ապօրինի վարձատրություն։

Քննության տվյալներով, մի քանի տասնյակ կեղծ «Անձնական սանիտարական/բժշկական» գրքույկները Ն.Ղարաբեկյանը ձեռք է բերել Ն.Կոստանյանից, իսկ վերջինս էլ՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Երեւանի կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Ա.Մկրտչյանից, ով անձամբ է պատրաստել կեղծ գրքույկները՝ օգտագործելով կեղծ դրոշմակնիքներ։ Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Ա.Մկրտչյանը իր ծանոթ խառատ Ա.Նալբանդյանին, ով 1990-99թթ. աշխատելով տարբեր տպարաններում որպես բանվոր եւ տիրապետել է տպագրության ոլորտի համապատասխան մասնագիտական գիտելիքների ու հմտությունների, պատվիրել եւ նրանից ձեռք է բերել պոլիկլինիկայի կեղծ կնիք եւ բժիշկների տարբերանշաններով 11 հատ կեղծ դրոշմակնիքներ: Այնուհետեւ, օգտագործելով նշված կեղծ կնիքներն ու կեղծելով բժիշկների ստորագրությունները, Ա.Մկրտչյանը պատրաստել եւ Ն.Կոստանյանին իրացրել է «Անձնական սանիտարական/բժշկական» կեղծ գրքույկներ։

Քննությամբ պարզվել է նաեւ, որ Ա.Նալբանդյանը կեղծ դրոշմակնիքները պատրաստել է այն ընկերությունում որտեղ աշխատելիս է եղել որպես խառատ։

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ն.Ղարաբեկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով, 38-311-րդ հոդվածի 1-ին մասով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով, Ն.Կոստանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 1-ին մասով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Մկրտչյանին եւ Ա.Նալբանդյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան:

Հիշեցնենք, որ Ա.Վարժապետյանի վերաբերյալ մասը դատարան է ուղարկվել 2012 թվականին եւ դատաքննությամբ հիմնավորվել է վերջինիս առաջադրված մեղադրանքը։

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն