Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1․ 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենգիրք) 191-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով․

«7) Դեպի երրորդ երկիր Հայաստանի Հանրապետության տարածքով տարանց­­ման նպատակով բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հան­րա­պե­տու­թյուն մուտք գործող ճանա­պարհային հարկ վճարողները՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության սահ­մա­նած՝ բեռ­նա­տար տրանսպոր­տային միջոցի գրանցման (հաշվառ­ման) երկրին, տեսակին և քանա­կին համա­պա­տասխան։»:

2) 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6)  սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերում այլ երկր­նե­րում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գոր­ծող ճանապարհային հարկ վճարողների համար` տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) վկայագիրը։»

Հոդված 2․

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում:

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն  կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարանցիկ դերի բարձրացման և Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումների ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ճանապարհային հարկը Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով պետական բյուջե վճարվող հարկ է: Ճանապարհային հարկով հարկման օբյեկտներ է համարվում Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը։ Ճանապարհային հարկը գանձում են մաքսային մարմինները՝ հանրապետություն մուտք գործելու յուրաքանչյուր 15 օրվա համար։ Ճանապարհային հարկի մեծությունը կախված է  մեքենայի բեռնատարողությունից։

Հարկային օրենսգրքի 191-րդ հոդվածով սահմանված են ճանապարհային հարկի արտոնությունները։

 Ճանապարհային հարկի նոր արտոնություն սահմանելու համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել միջազգային պայմանագրերում կամ Հարկային օրենսգրքում, ինչը ժամանակատար գործընթաց է։

 ԻԻՀ-ի հետ ներկայումս քննարկվում են երկկողմ բեռնափոխադրումների գործընթացը դյուրացնելու ուղղությամբ միջոցառումներ իրականացնելու հարցերը, որոնց շրջանակներում կարևորվում է երկուստեք բեռնափոխադրումների արտոնություններ սահմանելու հարցը։ 

Բացի այդ՝ Հարկային օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը ուժը կորցրած է ճանաչվել, իսկ նույն կարգավորմանը վերաբերող 2-րդ մասի 6-րդ կետը պահպանվել է, ինչը օրենսդրական բաց է և ենթակա է կարգավորման։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Առկա խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում՝ ՀՀ կառավարությանը վերապահելով ճանապարհային հարկի արտոնություններ սահմանելու իրավասություն։ Կարգավորման նպատակը ճանապարհային հարկի նոր արտոնություններ սահմանելու կամ դրանք վերանայելու գործընթացը դյուրացնելն է, որը հնարավորություն կտա արտոնությունների սահմանման գործընթացը իրականացնել զուգահեռ մյուս կողմի պետության հետ։

Օրենքի նախագծով նաև կարգավորվում է օրենսդրական հակասությունը։

Կարգավորման նպատակը և բնույթը.
Օրենքի նախագծով առաջարկվում է՝

1․ Դեպի երրորդ երկիր Հայաստանի Հանրապետության տարածքով տարանց­­ման նպատակով բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հան­րա­պե­տու­թյուն մուտք գործող ճանա­պարհային հարկ վճարողները՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության սահ­մա­նած՝ բեռ­նա­տար տրանսպոր­տային միջոցի գրանցման (հաշվառ­ման) երկրին, տեսակին և քանա­կին համա­պա­տասխան։

սահմանվել են ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթերը։
5․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

6․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը որևէ ռազմավարական փաստաթղթի հետ կապ չունի։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները• Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար• Գյուղատնտեսության ոլորտում ընդլայնվում են մշակվող հողատարածքները, բարելավվում՝ անասնագլխաքանակի մթերատվությունը• Առաջարկվում է շրջիկ առեւտուր իրականացնել նաեւ համայնքներում• Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր• Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն • Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ• Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն