Նախատեսվում է, որ ԵԱՏՄ մաքսատուրքերի ընդհանուր բյուջեից բաշխվող Հայաստանի մասնաբաժինը կաճի

Եվրասիական տնտեսական միության՝ մաքսատուրքերից գոյացող ընդհանուր բյուջեից բաշխվող Հայաստանի մասնաբաժինը, նախատեսվում է, որ կաճի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը։

«2023 թվականին Հայաստանից, ի օգուտ ԵԱՏՄ ընդհանուր բյուջե, գանձվել է 473 մլն դոլար, իսկ ստացվել է ընդամենը 181 մլն դոլար։ Բացասական սալդոն կազմել է 292 մլն դոլար»,–ասաց Պապոյանը։

Ներկայումս եվրասիական տնտեսական հարթակում ձևավորվել է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների հաշվարկման մեթոդաբանության մշակման և պարբերական վերանայման աշխատանքային խումբ, որի կազմում ներառվել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ։

«Անհրաժեշտ է արձանագրել, որ մեթոդաբանության փոփոխության պարագայում ցանկացած հաշվարկի դեպքում ՀՀ մասնաբաժինն աճելու է՝ լավագույն դեպքում հասնելով 2.13 տոկոսի, վատագույն դեպքում՝ 1.69 տոկոսի։ Ներկայումս ըստ բանաձևի ստանում ենք 1.22 տոկոսը»,–ասաց նախարարը։

Պապոյանը նման փոփոխության հույս հայտնեց ՝տեղեկացնելով, որ տարբերակներից մեկն էլ առհասարակ փոփոխություն չանելն է։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները• Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար• Գյուղատնտեսության ոլորտում ընդլայնվում են մշակվող հողատարածքները, բարելավվում՝ անասնագլխաքանակի մթերատվությունը• Առաջարկվում է շրջիկ առեւտուր իրականացնել նաեւ համայնքներում• Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր• Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն • Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ• Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն