Քննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը

Նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն տալ հանրային հեռարձակողին առանց լիցենզիայի եւ մրցույթի հանրային մուլտիպլեքսում ունենալու եւս մեկ համապետական ծածկույթով սլոթ: Ներկայացնելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունը` ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Նրա խոսքով այս պահին հանրային հեռարձակողն ունի մայրաքաղաքային սփռում ունեցող լրատվական հեռուստաալիք:

Ըստ հեղինակի` վերջին չորս տարիների միջազգային հարցումները ցույց են տվել, որ Հանրային հեռուստաընկերությունը հանրության շրջանում դիտարկվում է որպես ամենադիտվողն ու ամենաօբյեկտիվը: Նաեւ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն հեռուստաընկերության բյուջեն գոյանում է ամբողջ հանրապետության քաղաքացիների վճարած հարկերից` ավելի նպատակահարմար է, որ հանրային հեռարձակողը դառնա համապետական սփռում ունեցող:

Պատասխանելով պատգամավորների հարցերին` Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է նախագծի ընդունման անհրաժեշտությանը, կապուղին առանց մրցույթի եւ լիցենզավորման տրամադրելու հիմնավորմանը:

Հարակից զեկույցում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը նշել է, որ նախաձեռնությունը քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն: Ըստ պատգամավորի` նախագծով իրավական հիմքեր են ստեղծվում մայրաքաղաքային սփռում ունեցող «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից հեռարձակվող Առաջին լրատվական ալիքը հասանելի դարձնել հանրապետության ամբողջ տարածքում: Նշվել է, որ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը նախագիծը ենթարկել է իրավական, ֆինանսատնտեսական եւ սոցիալական փորձաքննության ու չի հայտնաբերել խնդրահարույց նորմեր:

Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Նրա խոսքով նախարարությունը կողմ է, որ ստեղծվեն տեխնիկական հնարավորություններ Հանրայինի լրատվական ալիքի հանրապետական սփռման համար:

Նշվել է, որ հանրապետական սփռում ունեցող հեռուստաալիքներն ամսական վճարում են 6 մլն դրամ` մայրաքաղաքային սփռման` 1,5 մլն դրամի փոխարեն: «Սա նշանակում է, որ Հանրայինն առաջիկայում սեփական միջոցներով պետք է նախատեսի հավելյալ ծախս` կապված փոփոխության հետ»,- ընդգծել է նախարարը եւ հավելել, որ թե' 2024 թվականի եւ թե' 2025 թվականի պետական բյուջեով, ինչպես նաեւ 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերով նախատեսված չեն այդ գումարները հատկացնել Հանրային հեռուստաընկերությանը:

Նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է մարտի 19-ի Ազգային ժողովի նիստում եւ քվեարկությամբ ընդունվել:
 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները• Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար• Գյուղատնտեսության ոլորտում ընդլայնվում են մշակվող հողատարածքները, բարելավվում՝ անասնագլխաքանակի մթերատվությունը• Առաջարկվում է շրջիկ առեւտուր իրականացնել նաեւ համայնքներում• Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր• Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն • Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ• Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն