ԱԺ-ն քննարկել է Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված վարկային համաձայնագիրը

«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)»» վարկային համաձայնագիրը  ստորագրվել է նոյեմբերի 27-ին: Օրենքի նախագիծը մարտի 19-ի ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Փոխնախարարի խոսքով արդեն գործող վարկով իրականացվում է Հայաստանի 46 սեյսմակայուն դպրոցների շինարարություն: Նա տեղեկացրել է, որ արձանագրվել են նախագծերի գնահատականների, շինարարության գների, ինչպես նաեւ դրամավարկային քաղաքականության փոփոխություններ, որոնց արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ներգրավվելու լրացուցիչ միջոցներ՝ ծրագիրը ավարտին հասցնելու համար:

Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ այս վարկային ծրագրի շրջանակում վերանայվել է քաղաքաշինության ոլորտի նորմատիվային բազան: Ամրագրվել է 9 բալի սեյսմակայունություն, եւ բոլոր ծրագրերի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքներն իրականացվում են այդ պահանջներին համապատասխան:

Հիմնական զեկուցողը նշել է, որ մինչ այժմ իրականացվել են  10.700 աշակերտի համար նախատեսված շինարարական աշխատանքներ, մինչդեռ  ամբողջ ծրագիրը նախատեսում է 46 դպրոցի՝ 22.500 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովում: Նա հավելել է, որ ծախսվել է ֆինանսական միջոցների 80 տոկոսը:

«Այս վարկային համաձայնագրով նախատեսվում է ծրագրի ամբողջական իրականացման նպատակով ներգրավվել 66,1 մլն եվրո արժողությամբ լրացուցիչ վարկ»,- նշել է Վաչե Տերտերյանը:

Ի պատասխան ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի այն հարցին, թե երբ կավարտվեն 46 դպրոցների շինարարական աշխատանքները՝ հիմնական զեկուցողը նշել է, որ ծրագրի շրջանակում արդեն կառուցվել եւ շահագործման է հանձնվել 16 դպրոց: Նրա խոսքով ներկայում ընթանում են 20 դպրոցների շինարարական աշխատանքներ, որոնց ավարտը նախատեսվում է մինչեւ 2026 թվական եւ 10 դպրոցի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են, որոնց շրջանակում կլինեն դպրոցներ, որոնց շինարարական աշխատանքները  կավարտվեն 2027 թվականին:

Հարակից զեկուցող, ԱԺ  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ  Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա առաջարկել է կողմ քվեարկել օրենքի նախագծին: 

Օրենքն ընդունվել է:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները• Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար• Գյուղատնտեսության ոլորտում ընդլայնվում են մշակվող հողատարածքները, բարելավվում՝ անասնագլխաքանակի մթերատվությունը• Առաջարկվում է շրջիկ առեւտուր իրականացնել նաեւ համայնքներում• Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր• Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն • Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ• Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն