«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում անցկացվող առողջապահական ակցիան շարունակվում է

«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում անցկացվող առողջապահական ակցիան շարունակվում է

Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախքան օրակարգային հարցերին անցնելը, ներկայացրել է Երևան քաղաքի նոր գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին և հույս հայտնել, որ, պահպանելով մայրաքաղաքի ընդհանուր ճարտարապետական դիմագիծն ու կիրառելով նոր մոտեցումներ, ճարտարապետը իր նպաստը կունենա Երևանի քաղաքաշինական զարգացման գործում:

Խորհրդակցության ժամանակ սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում պատշաճ ձևով կազմակերպվել է երևանաբնակ շուրջ 650 սոցիալապես անապահով ընտանիքների ժամկետային զինծառայողների ծնողների այցերը Տավուշի մարզի և ՀՀ հարավային սահմանամերձ զորամասեր: Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում աչքի ընկած 67 զինծառայող հանդիսավոր կարգով պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:

«Զինծառայողների ծնողների սահմանամերձ գոտիներ այցելությունները կազմակերպվում են արդեն 2-րդ անգամ: Եթե նախորդ այցելությանը ընդգրկվել էր 250 ծնող, ապա այս անգամ ավելի քան 650-ը հնարավորություն ունեցավ տեսակցելու որդիներին: Մենք աշխատանքներ պետք է տանենք այս թիվը ավելացնելու և ծրագիրը ավանդույթ դարձնելու ուղղությամբ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու ծրագրի իրականացման համար շնորհակալություն հայտնել ներգրավված և աջակից բոլոր կառույցներին:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ «Երևանյան ամառ» ծրագրով իրականացվող առողջապահական ակցիայի շրջանակում օգոստոսի 1-ից 9-ը համաբուժարաններ է դիմել 761 քաղաքացի, որից 205-ը ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության, 24-ը' վիրահատության: Քաղաքապետը հանձնարարել է յուրաքանչյուր ուղեգրված հիվանդի հարցում լինել հետևողական:

Լենինգրադյան-Իսակով և Ուլնեցի-Ռուբինյանց նոր ավտոճանապարհների կառուցման ընթացքի հետ կապված զեկուցվել է, որ աշխատանքները կատարվում են սահմանված ժամանակացույցի համաձայն' երկու հերթափոխով: ճանապարհների որոշ հատվածներում արդեն մեկնարկել են բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատրաստել Գլխավոր պողոտայի' Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց և Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածների վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերն ու կազմել դենդրոնախագիծ' 2014 թվականի տարեկան ծրագրում ներառելու և իրականացնելու համար:

«Պետք է աշխատանքներ տանել Գլխավոր պողոտայի երկու հատվածները բարեկարգելու և կանաչապատելու ուղղությամբ: Պետք է վերականգնենք երևանցիների կողմից ժամանակին սիրված հանգստի գոտիները և ունենանք տեսանելի փոփոխություններ մայրաքաղաքի այս հատվածներում»,-ընդգծել է քաղաքապետը:

Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են «Հաղթանակ» զբոսայգում ներդրումային ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ շինհրապարակների կազմակերպման պայմանների պահպանման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների արդյունքում շինհրապարակների պատնեշները միասնական մոտեցմամբ պաստառապատվել են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շինարարական աշխատանքների կազմակերպման համար տրամադրվող քաղաքաշինական փաստաթղթերում ամրագրել շինհրապարակի էկոլոգիական չափանիշներով կահավորումն ու համապատասխան պայմանների ապահովումը' հարակից տարածքներն աղտոտումից զերծ պահելու ուղղությամբ:

Շարունակվում են օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքները: Երևանի ավագանու կողմից հաստատված պարտադիր բարեկարգման նորմերը լավագույնս պահպանած տնտեսվարողներն առաջիկայում կպարգևատրվեն շնորհակալագրով:

Զեկուցվել է նաև Նոր Խարբերդ թաղամասի էլեկտրամատակարարման, ջրամատակարարման ու գազաֆիկացման ընթացիկ աշխատանքների մասին:

«Անվտանգ Երևան» ծրագրի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված' «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ կատարվում են միջազգային փորձի ուսումնասիրման աշխատանքներ, առաջիկայում լրամշակումից հետո կներկայացվի կոնկրետ նախագիծ:

Աղբյուրը՝ yerevan.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն